Երբ ոչ մի աչք, աստվածային աչքերից զատ, չի տեսնում ձեզ. Չարլզ Սպերջեն

Երբ ոչ մի աչք, աստվածային աչքերից զատ, չի տեսնում ձեզ. Չարլզ ՍպերջենԵրբ աստվածային աչքերից բացի ոչ մի ուրիշ աչք չի տեսնում ձեզ, երբ խավարը ծածկում է ձեզ, երբ դուք բոլոր մահկանացուների աչքից աներևույթ եք, անգամ այդ ժամանակ նմանվեք Հիսուս Քրիստոսին:

Հիշեք Նրա նախանձավոր բարեպաշտությունը, Նրա ծածուկ աղոթքները, երբ մի ամբողջ օր տևած լարված քարոզից հետո Նա առանձնանում էր կեսգիշերվա ստվերում՝ Իր Աստծուն օգնության համար աղաղակելու:

Հիշեք, թե ինչպես էր ողջ կյանքի ընթացքում Սուրբ Հոգու թարմ ոգեշնչումը, որ աղոթքի միջոցով էր գալիս, մշտապես աջակցում Նրան:

Հետևեք ձեր ծածուկ կյանքին. թող այն լինի այնպիսին, որ դուք երբեք չամաչեք կարդալ այն վերջին մեծ օրը: