Նա խաչվել է ուրբաթ, հարություն առել՝ կիրակի. ինչպե՞ս կարող էր երեք օր ու գիշեր մնալ գերեզմանում

Նա խաչվել է ուրբաթ, հարություն առել՝ կիրակի. ինչպե՞ս կարող էր երեք օր ու գիշեր մնալ գերեզմանումՄաթևոսի Ավետարանում Հիսուսը կանխասում է, թե՝ «Որովհետև ինչպես Հովնանը երեք օր և երեք գիշեր կետի փորումն էր, այնպես մարդի Որդին երեք օր և երեք գիշեր երկրի սրտումը կլինի» (Մաթևոս 12.40)։

Քրիստոսի մահվան և հարություն առնելու վկայությունները, ինչպես դրանք ներկայացված են Մաթևոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի Ավետարաններում, ցույց են տալիս, որ Հիսուսը խաչվել և թաղվել է ուրբաթ օրը՝ մայրամուտից առաջ, որը հրեաների ժամանակով հաջորդ օրվա սկիզբն է, և հարություն է առել շաբաթվա առաջին օրը, որը, ըստ մեր ժամանակի, կիրակին է, արևածագից առաջ:

Ըստ այս վկայության՝ Հիսուսը գերեզմանում է մնում ուրբաթ օրվա մի մասը, ամբողջ շաբաթը և մասամբ՝ կիրակի: Այլ խոսքով՝ երկու լրիվ գիշեր, մեկ լրիվ օր և երկու օրերի մասեր Հիսուսը մնացել է գերեզմանում: Քանի որ սա կազմում է երկու լրիվ քսանչորս ժամանոց օր, ուրեմն ինչ. սույն փաստը հակասո՞ւմ է Մաթևոսի 12.40-ում արձանագրված Հիսուսի կանխասացությանը:

Մարկոս 8.31-ում և Մաթևոս 16.21-ում Հիսուսն ասում է, որ Ինքը պետք է սպանվի և երրորդ օրը հարություն առնի: Եվ հարության վերաբերյալ ամենաշատ վկայակոչումները նշում են երրորդ օրը:

Բացի այդ Հիսուսը, ի հավելում Մաթևոսի 12.40-ի, ակնարկել է Իր հարության մասին Հովհաննես 2.19-22-ում՝ ասելով «երեք օրվա ընթացքում», այսինքն՝ ոչ թե չորրորդ օրը:

Մաթևոսի 27.63-ում կարևորվում է այս բառակապակցությունը. փարիսեցիները Հիսուսի հարության («երեք օրից հետո հարություն պիտի առնեմ») մասին Պիղատոսին հայտնելուց հետո պահակախումբ են խնդրում նրանից, որպեսզի գերեզմանը պահպանեն մինչև երրորդ օրը:

Եթե «երեք օրից հետո» արտահայտությունը հակասեր «երեք օրվան», փարիսեցիները Պիղատոսից պահակախումբ կխնդրեին չորս օրվա համար:

«Մեկ օր և մեկ գիշեր» արտահայտությունը հրեաների կողմից ընկալվում է՝ որպես մեկ ամբողջ օր: Եվ թե կարող էին նաև դրանց մասերն ընդգրկվել, երևում է նաև Հին Կտակարանում:

Օրինակ, Ա Թագավորաց 30.12-ում կարդում ենք. «Որովհետև երեք օր և երեք գիշեր հաց չէր կերել և ջուր չէր խմել», իսկ հաջորդ խոսքում ասվում է. «…իմ տերն ինձ ձգել է, որովհետև հիմա երեք օր է, որ հիվանդ եմ»: Եվ ինչպես պարզ երևում է՝ Ծննդոց 42.17-ում օգտագործվում է նույն արտահայտությունը: Հովսեփն իր եղբայրներին երեք օր բանտարկում է («Եվ երեք օր բանտը դրավ նրանց»), իսկ անմիջապես հաջորդ խոսքի մեջ՝ Ծննդոց 42.18-ում, գրված է, որ ազատում է նրանց «երրորդ օրը»:

Ուստի «երեք օրից հետո» և «երրորդ օրը» արտահայտությունները չեն հակասում ո՛չ իրար, ո՛չ էլ Մաթևոս 12.40 խոսքին:

                                   Հատված Ջոշ Մաք-Դաուելի և Դոն Ստյուարտի «Պատասխաններ» գրքից