1914թ-ի այս օրը ծնվում է «Աստծո համագումարները» կազմակերպությունը

1914թ-ի այս օրը ծնվում է «Աստծո համագումարները» կազմակերպությունը1914թ-ի այս օրը՝ ապրիլի 2-ին, Արկանզասի Հոթ Սփրինգս օպերայի տանը համաժողով է մեկնարկում: Դա բավական անսովոր և որոշ առումով ոչ պաշտոնական հանդիպում էր: Ներկա 300 ակտիվ պատվիրակությունները հավատում էին Սուրբ Հոգու մկրտությանը: Նրանց մեկտեղ էր հավաքել Եվդորո Ն. Բելլը՝ «Խոսք և վկայություն» ստեղծագործության հեղինակը:

Այն ժամանակներում ոչ բոլոր հավատացյալներն էին հավատում լեզուներով մկրտությանը կամ Հոգու այլ դրսևորումներին՝ ինչպես, օրինակ՝ բժշկություն, տեսիլքներ և ամենօրյա հրաշքներ: Բայց այստեղ հավաքված մարդկանց խումբն այդպես չէր մտածում:

1901թ-ին Կանզասում մեծ թափ է առնում ժամանակակից հիսունական քրիստոնյաների շարժը՝ Բեթելի աստվածաշնչյան դպրոցում: Այս վաղ տարիներին որոշ խմբեր և անհատներ ընկնում են սխալ խնդիրների մեջ՝ առավել վստահելով ներքին առաջնորդությանը, քան սուրբգրային խոսքին: Այս ամենին հետևողներն, ի վերջո, հասկանում են, որ հարկավոր է կոորդինացնել ուժերը, որպեսզի մեկընդմիշտ դուրս գան այդ սխալ ուղուց:

Եռօրյա եռանդուն աղոթքից հետո նրանք գործի են անցնում: Օրակարգում ներառվում է հինգ հիմնական հարց՝ սահմանել հիմնական վարդապետություն, պահպանել շարժման ձեռքբերումները, չափանիշներ սահմանել առաքելական ծառայության համար, վերահսկել եկեղեցիների իրավական գործունեությունը և դիտարկել աստվածաշնչյան դպրոց բացելու հարցը:

Ներկաներն անմիջապես համաձայնում են: Նախագծի ներածությունը հետևյալն էր. «Հերքել բոլոր ոչ սուրբգրային եղանակները, վարդապետություններն ու ընթացքը և ընդունել սուրբգրային բոլոր ճշմարտությունները և գործի դնել դրանք…»:

Կազմվում է գործադիր հանձնաժողով: Սկզբում այն նախատեսված էր ամենամյա համաժողովներ կազմակերպելու համար, այնուհետ հանձնաժողովն արագորեն վերածվում է ղեկավար մարմնի. արդյունքում ծնվում է «Աստծո համագումարները» կազմակերպությունը:

Աղբյուր՝ christianity.com