Ի՞նչ է քեզ տալիս Քրիստոսի հարությունը հենց հիմա

tomb3Բազում հավատացյալներ Քրիստոսի հարությունը դիտարկում են և՛ պատմական, և մարգարեական տեսանկյունից: Նրանք կա՛մ անցյալ են նայում, կա՛մ ապագա:

Սակայն շատ հաճախ Աստծո որդիներն ու դուստրերն ամուր չեն կառչում այն բոլոր օրհնություններից, որոնք մենք ունենք այդ հզոր, մեծ հաղթանակի շնորհիվ, որը կատարվեց գրեթե 2000 տարի առաջ:

Իհարկե, շատ կարևոր է հետ դառնալ անցյալին ու հիշել, թե ինչ արեց Քրիստոս մեզ համար:

Երբ պատմական տեսանկյունից ենք դիտարկում Քրիստոսի մահն ու հարությունը, գիտակցում ենք, որ Քրիստոս յուրաքանչյուրի համար արեց դա:

Նա, ով մահվան արժանի չէր, մահացավ մեր փոխարեն: Մահվան անեծքը, որ հավիտենական գեհենի մեջ պետք է միլիարդավոր հոգիներ տաներ, կրեց մեր Փրկիչը, ով ասաց ՝ «Ես եմ հարությունը և կյանքը» (Հովհաննես 11.25):

Ապագային հարող տեսանկյունը արթնացնում է հավատացյալների մեջ այն մարգարեական սպասումը, որ մի օր, ոչ այնքան հեռու ապագայում, մենք նույնպես կհաղթենք մահին:

«Եվ հետո մենք, որ կենդանի ենք մնացած նրանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու և այնպես ամեն ժամանակ Տիրոջ հետ կլինենք» (Ա Թեսաղոնիկեսից 4.16-17):

Սա մեր ապագայի հիասքանչ սցենարն է:

Սակայն, եթե մեր փառահեղ անցյալը սահմանափակենք միայն ապագայի սպասումով, ապա «որպես հարության որդիներ» (Ղուկաս 20.36) բաց կթողնենք մեր ժառանգության մի մասը:

Այսպիսով, եկեք տեսնենք, թե հենց այս պահին ի՞նչ օրհնություններ են մեզ տրված՝ որպես մեր փառավոր ժառանգության մի մաս:

Ազատագրում հոգևոր մահից. «Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, իր շատ սերի համար, որ սիրեց մեզ: Երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ: Շնորհքով եք փրկված» (Եփեսացիսի 2.4-5):

Կենդանության շունչ է տալիս. «Եվ սա ասելով փչեց նրանց վրա և ասեց. «Առեք Սուրբ Հոգին»» (Հովհաննես 20.22.): Սա վերականգնումն էր այն բանի, ինչ Ադամը կորցրել էր:

Արադարացում և արդարություն: «Որ մատնվեցավ մեր հանցանքների համար և հարություն առավ մեզ արդարացնելու համար» (Հռոմեացիներ 4.25):

 «Բայց շնորհքը շատ մեղքերից արդարության մեջ է տանում» (Հռոմեացիներ 5.16):

Հույս. «Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմության համեմատ մեզ վերստին ծնեց դեպի կենդանի հույսը, Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելով» (Ա Պետրոս 1.3):

Բժշկություն. «Բայց ձեզ համար, որ իմ անունից վախենում եք, պիտի ծագի արդարության արեգակը, և բժշկություն պիտի լինի Նրա թևերի վրա, և դուք դուրս պիտի գաք ու ոստնեք գոմի պարարտ որթերի պես» (Մաղաքիա 4.2):

Խաղաղություն. «Բայց Նա մեր մեղքերի համար վիրավորվեց, և մեր անօրենությունների համար հարվածվեց, մեր խաղաղության պատիժը Նրա վրա եղավ, և Նրա վերքերովը մենք բժշկվեցանք» (Եսայա 53.5):

Ամենօրյա վերականգնում.  «Նրա համար չենք թուլանում, այլ թեև մեր դրսի մարդը փչանում է, բայց մեր ներսի մարդն օրեցօր նորոգվում է» (Բ Կորնթացիների 4.16):

Լիակատար հաղթանակ և իշխանություն. «Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, Իր շատ սերի համար, որ սիրեց մեզ: Երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ. շնորհքով եք փրկված։ Նրա հետ մեզ հարուցեց,  և Նրա հետ երկնավորներումը նստեցրեց՝ Քրիստոս Հիսուսում» (Եփեսացիների  2.4-6):

Հենց այսօրվանից սկսի՛ր օգտվել քո հարության իրավունքներից: Հիսուս «գնեց» դրանք մեզ համար, հիմա դրանք ձերն են՝ վայելե՛ք:

Մայք Շրիվ