«Նոր Կտակարանի պատմությունները. Նա հարություն է առել» (մուլտֆիլմ)

Այս մուլտֆիլմում պատմվում է աշխարհում կատարված մեծագույն հրաշքի՝ Հիսուսի հարության մասին:

Բոլոր հավատացյալների մեծ վիշտն ու հուսահատությունը փոխարինվում է մեծ ուրախությամբ, երբ իմանում են, որ Հիսուս հարություն է առել:

Քրիստոսի մահից հետո փարիսեցիները վախենում էին, որ Նրա աշակերտները կգողանան Հիսուսի մարմինը, այդ իսկ պատճառով անդադար հսկում էին նրա գերեզմանը:

Սակայն, Հիսուսի մահից երեք օր անց, երբ Մարիամ Մագդաղենացին այցելում է Նրա գերեզման, պարզվում է, որ այն դատարկ է…