«Հիսուս, Պիղատոս, մետաղադրամ». պատմական փաստեր

1393330206_dinarii_gՔրիստոսին խաչելության դատապարտելու օրը Պիղատոսի կինն ամուսնուն ուղղված նամակում այսպիսի մի հարց է գրել. «Ինչպե՞ս կքավես մեղքերդ երկրի վրա, եթե պարզվի, որ քո կողմից խաչելության դատապարտվածն իրոք Աստծո Որդին է»:

Ի պատասխան կնոջ նամակի՝ Պիղատոսը գրել է. «Եթե Նա Աստծո Որդին է, ապա հարություն կառնի: Երբ ես դա տեսնեմ իմ աչքերով, կհրամայեմ, որ այլևս մետաղադրամների վրա իմ պատկերը չդաջեն»:

Նշենք, որ հին ժամանակներում Հռոմում մետաղադրամի վրա դաջվում էր կայսեր և կուսակալի պատկերը, ինչը մեծագույն պատվի նշան էր. հաղորդում է bible-facts.ru-ուն:

Եվ երբ Քրիստոս հարություն է առնում մեռելներից, և այդ մասին իմանում է Պիղատոսը, նա հավատարիմ է գտնվում իր խոստմանը:

Պատմությունը փաստում է, որ այդ ժամանակահատվածում հռոմեական կայսրությունում մետաղադրամներն իրոք միակողմանի էին՝ միայն կայսեր պատկերով՝ առանց կուսակալի պատկերի: