Մոսկվայի Աղոթքի միջազգային տունը անցկացնում է համաժողով այս օրերին

Մոսկվայի Աղոթքի միջազգային տունը անցկացնում է համաժողով այս օրերինԱղոթքի միջազգային տունը (IHOP) մարտի 29-ից ապրիլի 1-ը անցկացնում է գեղանկարչության և երկրպագության համաժողով:

Մարգարեական ծառայության այս մեթոդը, որտեղ կիրառվում է գեղանկարչությունը,  գործում է «Բեթել» եկեղեցում. տեղեկացնում է Invictory.com-ը:

Համաժողովի հիմնական կոչն է. «Շնչի՛ր, արարի՛ր, հավատա՛, ապրի՛ր»: Միջոցառումը կկենտրոնանա արվեստի կիրառման վրա՝ որպես մի գերբնական ճանապարհի՝ ուղղորդված հրաշքներով և զորությամբ լի Աստծո սերը, որը բերում է բժշկություն և սրտերի վերափոխում:

«Մենք ցանկանում ենք, որ բոլորը սովորեն Աստծո հետ քայլել, և Նրա հետ միասին զորությամբ փոխեն աշխարհը՝ Աստծո ներկայության ստեղծագործական արտահայտման միջոցով: Աստված Արարիչ է, և մենք էլ ստեղծված ենք Նրա պատկերով և նմանությամբ: Աստված մեր մեջ դրել է արարելու ցանկություն, Ինքն է մեր վերափոխված մտքի մեջ բաց թողնում այն գաղափարներն ու կերպարները, որոնք փոխում են մեր ներսի մարդուն»,- նշում են կազմակերպիչները:

Համաժողովին ծառայելու է «Բեթել» եկեղեցու ծառայող Վալենտին Ժարովը, ով իր ստացած մարգարեությունները նկարչությամբ է արտահայտում, ինչպես նաև՝ Կանզաս Սիթիի IHOP-ի ծառայողներ Լորեն Էյկը, Էմիլի Գաբրիելը և Դանիել Յեյկին: Կծառայեն նաև միսիոներ, Գերմանիայի «Աղոթքի տան» ծառայող Ալին Հենկելը և մարգարեական ծառայող Շերոն Գոնսալեսը: Համաժովի հյուրերից զատ, մասնակիցներին կծառայի IHOP-ի Մոսկվայի ստեղծագործական թիմը, որը մեկ տարուց ավելի է, ինչ զարգացնում է մարգարեական գեղանկարչության և մարգարեական երկրպագության ծառայությունը: