Հիշի՛ր ինձ Հիսուս, երբ գաս քո փառքով

Հիշի՛ր ինձ Հիսուս, երբ գաս քո փառքովՀիշի՛ր ինձ Հիսուս, երբ գաս քո փառքով,
Հիշի՛ր ինձ սիրով և ոչ չարությամբ,
Որ մի մոլորված գառնուկ էի մեղքով,
Հիշի՛ր ինձ Հիսուս, երբ գաս քո փառքով։

Հիշի՛ր, որ ցավիս ու մեղքերիս մեջ
Ես քեզ հիշեցի ու Տեր կոչեցի,
Հիշի՛ր, երբ որ գաս քո փառքով անվերջ,
Քեզ հետ միասին խաչին գամվեցի…

Հիշի՛ր, որ մարդ եմ ու անզոր էակ`
Քո փառքից զրկված ու մեղքից տանջված,
Հիշիր, որ դու ես Տերը իմ միակ
Ու ինձ դարձրու զավակդ փրկված։

Հիշիր, որ դու էիր միայն իմ կողքին,
Երբ լքված էի ու անօգնական,
Հիշիր ու սիրովդ անունս գրիր
Գրքիդ մեջ կյանքի հավիտենական։

Չթողնես Հիսուս, որ հոգիս տանջվի
Գեհենի փռում անգութ ու դաժան,
Հիշիր ինձ Հիսուս, երբ շունչս մարի
Հանգիստ թող գտնի հոգիս անարժան…

Վազգեն Զոհրաբյան