Աղոթքը պատվեր և պահանջ է Տիրոջից. եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան

Աղոթքը պատվեր և պահանջ է Տիրոջից. Եպիսկոպոս Ռուբիկ ԹումանյանՄարդու հոգևոր կյանքի մեծագույն նվաճումներից մեկը սեփական նախաձեռնությամբ անհատական աղոթքի կանոնավոր կյանք ունենալն է և ներքին սենյակի փորձառության մեջ հարատևելը:

Աղոթքը պատվեր և պահանջ է Տիրոջից: Աղոթքը պետք է անել ամեն ժամանակ: Սակայն Աստվածաշունչը պահանջում է նաև, որ աղոթողի ձեռքերը սուրբ լինեն: Եկեղեցին պետք է լինի աղոթող և աղոթող՝ Աստծո ակնկալած ու պահանջած կերպով: Սրբության կյանքով ապրող մարդկանց աղոթքն է, որ հասնում է Երկինք:

Մեծագույն գործերից մեկը, որ եկեղեցին պետք է սովորեցնի հավատացյալներին, ճիշտ աղոթելու կերպն է:

Քո կյանքի իրավիճակը չի փոխվի դրական ուղղությամբ, քանի դեռ չես նորոգել ու վերականգնել քո աղոթքի կյանքը, քանի դեռ չես սովորել ճշմարիտ աղոթքով աղոթելը և քանի դեռ աղոթքը չես դարձրել կյանքիդ ամենակարևոր գործերից մեկը, եթե չասենք՝ ամենակարևորը:

Աղոթքը ճանապարհ է բացում անհուսության ու անելանելիության իրավիճակներում:

Աստված Իր օրհնությունները, ողորմություններն ու շնորհներն ընդունելու ճանապարհ է հաստատել: Եվ այդ ճանապարհը աղոթքն է: