Զարմանահրաշ բժշկություն փողոցում

Անցյալ շաբաթ, երբ ես Թել Ավիվում էի և զբոսնում էի փողոցում, հանդիպեցի մի տղամարդու, ում հետ խոսակցության բռնվեցի:

Իմ նոր զրուցակիցը սկսեց բողոքել Իսրայելից: Ինչպես պարզվեց՝ նա հրեա էր, ով ապրում էր Ավստրալիայում: Ես ասացի, որ ես էլ եմ հրեա և ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին:

Նա ասաց. «Ես չեմ հավատում, որ Հիսուսն է Մեսիան: Բայց հավատում եմ մեսիական դարաշրջանի, որ կգա մի ժամանակ, երբ բոլոր մարդիկ խաղաղության մեջ կապրեն»:

Ես դարձրի նրա ուշադրությունը այն բանին, թե ինչ դրություն է աշխարհում, որ այդ ամենը խաղաղության չի տանելու (Հյուսիսային Կորեա, Իրան և այլն): Նրա հավատքը հուդաիզմի հումանիստական, առաջընթաց մի ճյուղի էր հարում:

Ես ասացի. «Եկեք հենց հիմա ստուգենք՝ կենդանի՞ է արդյոք Մեսիան: Ձեզ մոտ կա՞ ինչ-որ ցավ»:

«Այո՛, կա»,- պատասխանեց նա և ձեռքը դրեց ստամոքսին՝ ասելով, որ ուժգին ցավեր ունի այդ շրջանում:

Ես առաջարկեցի. «Ահա թե ինչ մենք հիմա կանենք: Ես կաղոթեմ ձեր ցավերի համար, և դուք կբժշկվեք: Այդժամ դուք կիմանանք, որ Հիսուսն է Մեսիան»:

Նա համաձայնեց: Ես աղոթեցի նրա համար: Եվ հետո հարցրեցի. «Ցավը հեռացա՞վ»:

Նա գրեթե կորցրել էր խոսելու կարողությունը: Նրա աչքերը արցունքներով էին լցված: Առաջին անգամ վերապրելով Աստծո ներկայությունը՝ նա աննկարագրելի վերապրումներ ունեցավ:

Փառք Աստծուն, Ով այսօր էլ գործում է Իր ժողովրդի հետ:

Ռոն Կանտոր՝ հրեա, «Հիսուսի փառքը» մեսիական համայնքի առաջնորդ