Երանի թե ուշադրություն անեիր իմ պատվերներին…

Երանի թե ուշադրություն անեիր իմ պատվերներին...«Երանի թե ուշադրություն անեիր իմ պատվերներին, այն ժամանակ գետի պես պիտի լիներ քո խաղաղությունը, և քո արդարությունը՝ ծովի ալիքներին պես» (Եսայի 48.18):

Աստված սիրում է մեզ: Նա կամենում է, որ մեր խաղաղությունը գետի պես լինի, որ մեր արդարությունը լինի ծովի ալիքների նման: Նա սիրում է մեզ և փափագում մեր արդար, խաղաղ, ուրախ ու երջանիկ լինելուն: Եվ Նա՝ մեզ սիրող Տերը գիտի, որ միայն մեկ ճանապարհ գոյություն ունի, որը մեզ կարող է հասցնել խաղաղության այս վիճակին:

Որքա՜ն է Նա ցավում մեզ համար, երբ մենք կուրորեն այլ ուղիներ ենք փնտրում, երբ հավատում ենք ստությունների և, հաճախ, ինքներս մեզ խաբում: Որքա՜ն է Նա մեզ սիրում, որ այդ միակ ճանապարհը գտնելու որոնումների մեջ մեր հաջողվելուն ասում է՝ երանի՜:

Երանի՜ Իմ զավակները ուշադրություն դարձնեին Իմ պատվիրաններին: Երանի՜ պահեին դրանք կամ պայքարեին դրանք պահելու համար:

Երանի՜ չթմրեին ու չհավատային ստությունների: Այն ժամանակ նրանց խաղաղությունը կլիներ գետի պես և նրանց արդարությունը՝ ծովի ալիքների նման: Այն ժամանակ նրանց երջանկությունով Իմ սիրտը կցնծար:

Տեր Հիսուսի անունով Նրա պատվիրանների հանդեպ ուշադրություն և Աստծո կամքին հնազանդվելու իմաստություն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան