1630թ-ի այս օրը պուրիտաններն ուղևորվում են Մասաչուսեթս

1630թ-ի այս օրը պուրիտաններն ուղևորվում են Մասաչուսեթս«1630թ, մարտի 29, երկուշաբթի (Հարության երկուշաբթի)»… Այսպես է սկսվում հանրահայտ մատյաններից մեկը, որը գանձերի հանքավայր էր Նոր Անգլիայի պատմաբանների համար:

Ջոն Ուինթրոպը՝ մատյանի հեղինակը, լավ կրթություն ստացած, բարձր դասի պատկանող անգլիացի ազնվական էր: Չնայելով այդ ամենին՝ նա թողնում է իր ողջ ունեցվածքը և միանում Մասաչուսեթսի «Bay» կազմակերպությանը: Ավելի ուշ նա համոզվում է, որ առավել հակված է դեպի մաքրակրոնությունը և Եվրոպայում տիրող կրոնական մթնոլորտի սոսկալի վիճակը խորին վշտով արտահայտելու կարողությանը: Ամսագրից տեղեկանում ենք, որ կազմակերպությունը նավարկում է 1630թ-ի այս օրը՝ մարտի 29-ին, դեպի Յարմուտ: Սակայն նավը չի կարողանում հաղթահարել ուժեղ փոթորիկը և ստիպված հետ է վերադառնում:

Ի վերջո, իհարկե, պուրիտանները հասնում են Մասաչուսեթս: Այստեղ Ուիթրոպը մոտ երկու տասնամյակ աշխատում է նահանգապետի պաշտոնում:

Նա համեստ անձնավորություն էր, նրբանկատ և հաստատակամ, նույնիսկ նրա քննադատները կրկին ու կրկին հօգուտ իրեն էին քվեարկում: Օրենքի հետ նրա ունեցած փորձառությունը և անգլիական կալվածքները կառավարելու ունակությունները նրան դարձրել էին գործունակ ղեկավար և առաջնորդ: Նա հիմնականում վարում էր եղբայրասիրական և հոգևոր բեղուն կենսաձև, որի արդյունքն է նրա՝ «Քրիստոնեական բարեգործության մոդելը» ստեղծագործությունը: Բացի այդ նրա վրա բավական շատ պարտականություններ էին դրված, ինչպես հողերի բաժանում, քաղաքների հիմնում և այլն:

Ուինթրոպը գտնում էր, որ կա երկու տեսակ ազատություն. առաջինն այն է, երբ մարդ հնարավորություն ունի անելու վատը կամ լավը: Այն հաճախ հակված է դեպի կաշառակերություն, մինչև հասնում է մի կետի, որ այլևս չի կարող դիմակայել: Մյուս ազատությունը ներքին է և բարոյական՝ օրինակ սիրո ազատությունը՝ ինչպես կինն ամուսնու և եկեղեցին Քրիստոսի հեղինակության ներքո:

Ջոն Ուինթրոպը պահպանում է իր հատուկենտ մատյանի գրառումները մինչև 1649թ:

Աղբյուր՝ christianity.com