Պատվիրանները՝ որպես աղոթք. Մարտին Լյութեր

Պատվիրանները՝ որպես աղոթք. Մարտին ԼյութերՏասը պատվիրանները վերածելով աղոթքի՝ ես աղոթում եմ դրանց համեմատ: Վերցնում եմ մի մասը մյուսի հետևից և ազատում ինձ, որքան հնարավոր է, շատ այլ տարբեր զվարճանքներից, որպեսզի աղոթեմ: Ես ամեն պատվիրանը բաժանում եմ չորս մասի՝ չորս թելերի, որոնցով էլ պսակ եմ հյուսում: Առաջին հերթին ընկալում եմ այն՝ որպես խրատ, ինչ էլ այն նախատեսված է լինելու, և մտածում եմ այն մասին, թե Տեր Աստվածը ի՞նչ է պահանջում ինձնից այդքան հետևողականորեն: Երկրորդ, ես այն վերածում եմ գոհության, երրորդ՝ խոստովանության, չորրորդ՝ աղոթքի:

Ես անում եմ այդպես մտքերիս մեջ կամ բառերով.

Օրինակ՝ «Ես եմ Եհովան Քո Աստվածը: Բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս»:

Այստեղ ես անկեղծորեն համարում եմ, որ Աստված խրատելով՝ սպասում է ինձնից վստահություն և սովորեցնում ինձ վստահել Իրեն մաքուր սրտով բոլոր բաներում, և որ Իր ամենաանկեղծ ցանկությունը իմ Աստվածը լինելն է: Ես պետք է մտածեմ Նրա մասին այդպես՝ հավիտենական փրկությունը կորցնելու վտանգի դեպքում:

Իմ սիրտը չպետք է ապավինի կամ վստահի մեկ այլ բանի, լինի դա հարստություն, իմաստություն, հեղինակություն, իշխանություն, բարեպաշտություն կամ մեկ այլ բան:

Երկրորդ՝ ես գոհանում եմ Տիրոջը Նրա անսահման կարեկցանքի համար, որով Նա եկավ ինձ մոտ այդքան հայրաբար, և այն բանի համար, որ Նա, լինելով չկանչված, չհրավիրված և չվաստակված իմ կողմից, առաջարկում է ինձ իմ Աստվածը լինել, որ հոգ տանի ինձ համար և լինի իմ հանգստությունը , պաշտպանը, օգնությունն ու զորությունը, ամեն անգամ, երբ ինձ դա անհրաժեշտ է: Մենք, խեղճ և մահվան ենթակա մարդիկ, գտել ենք այնքան աստվածներ և ստիպված ենք լինելու նորից ու նորից որոնել Նրան, եթե Նա թույլ չտա մեզ լսելու Իրեն, անկեղծորեն չխոսի մեզ հետ մեր սեփական լեզվով ու ասի, որ մտադիր է մեր Աստվածը լինել: Ինչպե՞ս մենք կարող ենք երբևէ հավիտենական գոհություն մատուցանել Նրան, որպեսզի դա բավական լինի:

Երրորդ՝ ես խոստովանում եմ և ճանաչում իմ մեծ մեղքը և անշնորհակալությունը այն բանի համար, որ այդչափ անմաքուր ձևով ատել եմ բոլոր այդ բարձր վարդապետությունները և նման թանկագին պարգևը իմ կյանքի ողջ ընթացքում: Խոստովանում ու ներում եմ խնդրում Նրանից այն բանի համար, որ Նրա բարկությունն եմ հարուցել իմ կռապաշտությամբ: Ես ապաշխարում եմ դրանց համար և խնդրում Նրա շնորհը:

Չորրորդ՝ ես աղոթում եմ և ասում. «Ի՛մ Աստված և Տե՛ր, օգնիր ինձ Քո շնորհով՝ իմանալու և հասկանալու Քո պատվիրանները ավելի լիարժեքորեն և ամեն օր ապրելու դրանցով մաքուր սրտի վստահությամբ: Պահպանիր իմ սիրտը, որ ես երբեք այլևս մոռացկոտ ու անշնորհակալ չլինեմ, որ երբեք ես չփնտրեմ այլ աստված կամ այլ մխիթարություններ երկրի վրա կամ մեկ այլ արարչագործության մեջ, այլ ճշմարտապես մոտենամ միայն Քեզ, իմ միակ Աստված: Ամեն, սիրելի՛ Տեր Աստված և Հայր, Ամեն»:

Զգույշ եղեք, այնուամենայնիվ, մի վերցրեք ձեզ վրա այս ամենը կամ ավելի շատ, որ չծանրաբեռնվեք հոգևորապես: Բացի այդ, արդյունավետ աղոթքը չպետք է երկար լինի կամ ձգձգված, բայց հաճախակի և ջերմեռանդ: Բավական է նայել մեկ հատված կամ կես հատված, որը կբռնկի հրդեհ ձեր սրտում: Դա Հոգին է շնորհում ձեզ: Հոգին մշտապես կուղղորդի մեզ Աստծո Խոսքով, երբ մեր սիրտը մաքրված և ազատված լինի մտքերից ու հոգսերից:

Աղբյուր՝ gazeta.mirt.ru