«Իմ որդյակներ, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք». Աստվածաշնչյան համարներ

«Եթե քո եղբայրը քեզ դեմ մեղանչի, գնա նրան հանդիմանիր՝ երբ որ դու և նա մենակ լինեք. եթե քեզ լսի, քո եղբայրը շահեցիր» (Մաթևոս 18.15):

«Զգույշ կացեք ձեր անձերին։ Եթե քո եղբայրը մեղանչի քեզ դեմ, հանդիմանիր նրան. և եթե ապաշխարի, ներիր նրան։ Եվ եթե օրը յոթ անգամ քեզ դեմ մեղանչի՝ և յոթ անգամ քեզ մոտ դառնա և ասի՝ ապաշխարում եմ, ներիր նրան» (Ղուկաս 17.3-4):

«Վասն զի ով որ բոլոր օրենքը պահի և մեկումը մեղանչի, ամեն օրենքին եղավ պարտական» (Հակոբոս 2.10):

«Իմ որդյակներ, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք, և եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր մոտ Հիսուս Քրիստոս արդարին» (Ա Հովհաննես 2.1):

«Արդարի արդարությունը նրան չի փրկի, երբ որ նա հանցանք գործի, և ամբարիշտը իր ամբարշտությունովը չի գլորվի՝ երբ որ իր ամբարշտությունից ետ դառնա, և արդարը չի կարող իր արդարությունովը ապրել երբ որ մեղանչի» (Եզեկիել 33.12):

«Դողացեք և մի մեղանչեք. խոսեցեք ձեր սրտերի հետ ձեր անկողիններումը և լուռ կացեք» (Սաղմոս 4.4):

«Բարկանաք՝ մի մեղանչեք. թող արեգակը ձեր բարկության վրա չմտնի» (Եփեսացիս 4.26):

«Վասնզի ի՞նչ գովասանք է, եթէ մեղանչեք և նրա համար ծեծվեք ու համբերեք. այլ եթե բարիք գործեք և նրա համար չարչարվեք ու համբերեք, դա է շնորհք Աստվածանից» (Ա Պետրոս 2.20):