Ֆրենսիս Չանը բացատրել է, թե ինչու է լքել սոցիալական ցանցերը

Ֆրենսիս Չանին այժմ հնարավոր չէ գտնել ոչ Ֆեյսբուքում, ոչ Ինստագրամում և ոչ էլ Թվիթերում: Իրականում, Չանը գիտակցաբար խուսափում է սոցիալական ցանցերից՝ հանուն իր հոգևոր կյանքի: Նա ասում է, որ մեկնաբանությունների ընթերցումը հաճախ վնաս է իր հոգու համար:

Վերջերս «Charisma» ամսագրին իր տված հարցազրույցում նա բացատրում է, թե ինչու է համարձակվել գնալու նման քայլի.

«Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մարդիկ շտապում են խոսել: Իսկ Աստվածաշունչը հակառակն է պատվիրում: Եվ շնորհիվ սոցիալական ցանցերի խոսքերը ավելի շատ են դառնում: Սա նման է այն բանին, որ շատերի նպատակը սոցիալական ցանցերում՝ մի բան ասելն է այնպիսի բարձրությամբ, որ դա հնարավորինս շատերին լսելի լինի՝ գրավելու մարդկանց ուշադրությունը: Բայց դա այն չէ, ինչ մեզ Աստվածաշունչն է պատվիրում:

Սուրբ Գիրքն ասում է, որ շատախոսության մեջ պակաս մեղք չկա: Սուրբ Գիրքը պատվիրում է մեզ արագ լինել՝ լսելու համար, և դանդաղ՝ խոսելու և բարկանալու համար:

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մարդիկ արագ են եկեղեցին և առաջնորդությունը քննադատելու համար, այն դեպքում, երբ կարծում են, թե ուրիշներից լավ են ամեն բան հասկանում: Սա իրականում դժվար ժամանակ է քրիստոնյա առաջնորդների համար:

Ես հավատացած եմ, որ քրիստոնյաները կանչված են բարձրագույն օրինակին հետևելու: Չնայած կա գայթակղություն սկսելու մասնակցել տարբեր քննարկումների կամ ցույց տալ, թե որքան սխալ է ձեր ընդդիմախոսը, բայց հակառակ կանգնեք այդ ձգտումին: Փոխարենը որպես օրինակ վերցրեք խոնարհությունը, ինչպես Դավիթը, ով հնազանդվում է Սավուղին, քանի որ գիտեր՝ Աստված այդ իրադրությանը կտա այն լուծումը, որը անհրաժեշտ կհամարի:

Լինում են ժամանակներ, երբ պետք է վստահությամբ և զորությամբ խոսել: Բայց եկեք հիշենք Դավթի և Սավուղի պատմությունը: Պետք է զգույշ լինել Աստծո օծյալի հետ:

…Եկեք որոնենք այն, որ եկեղեցու ներսում տարբերվենք աշխահից և ավելի շատ գթասրտություն դրսևորենք: Ինչպես պատվիրում է Եփեսացիս 4-ը. «Ջանալով Հոգու միաբանութիւնը պահել խաղաղության կապովը», այն ժամանակ, երբ բոլորը շտապում են պայքարել:

Աշխարհի հետ երկխոսության մեջ մտնելուց հրաժարվելը, նույնպես հրաժարվելն է հաջողության աշխարհային գնահատականից:

Այսօր սոցիալական ցանցերում կա «հետևորդներ» ասվածը, բայց նրանք իրականում հետևորդներ չեն հանդիսանում: Եթե մենք իսկապես աշակերտությամբ ենք զբաղվում, ապա դա կառողջացնի եկեղեցին: Ես մտածում եմ, որ մենք այնքան ենք հիանում թվերով, որ դա խանգարում է աշակերտության ճշմարիտ և խորը ապրելակերպին: Եկեք հետևենք Հիսուսի մեծագույն օրինակին, որ տրված է մեզ՝ ապրեք միմյանց հետ իրական փոխհարաբերությունների կյանքով»:

Թեյլոր Բերգլանդ