Իրական Ընկեր (տեսանյութ)

Untitled-1Որքան ապրում եմ, այնքան ավելի եմ հասկանում, որ իրական ընկերները շատ քիչ են: Բայց ես ունեմ այդպիսի Ընկեր:

Գիտեք, ես կարող եմ գալ Նրա մոտ ցանկացած հարցերով ու խնդիրներով, և Նա կլսի ինձ, կհասկանա ու երբեք չի դատապարտի: Ահա թե ինչու ես կարող եմ Նրա հետ լինել այնպիսին, ինչպիսին կամ:

Բայց, միևնույն ժամանակ, Նա աչք չի փակում իմ թերությունների վրա և միշտ պատրաստ է ինձ ճշմարտությունն ասել, անգամ, եթե դա տհաճ լինի ինձ համար: Եվ, միևնույն ժամանակ, Նա պատրաստ է օգնել ինձ՝ հաղթահարելու այդ թերությունները, որովհետև նա հավատում է իմ ուժերին, անգամ այն ժամանակ, երբ ես ինքս այլևս չեմ հավատում սեփական ուժերիս, երբ իջեցնում եմ ձեռքերս, երբ բոլորն ինձնից երես են թեքում: Անգամ այդ ժամանակ Նա պատրաստ է գալ օգնության ու կրկին ապացուցել, որ Ինքն իմ իրական ընկերն է:

Նրա համար կարևոր չէ, թե ինչ տեսք ունեմ ես, գումարներ ունե՞մ, թե՞ ոչ, Նրա համար կարևորը ես ինքս եմ:

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ դժվար պահին Նա ամենավերջինն էր, ում մոտ ես կգնայի օգնության համար, բայց ինձ գրավեց այն փաստը, որ Նա առաջինը եղավ, ով ձեռք մեկնեց ինձ, ով եկավ ինձ փրկելու:

Ահա թե ինչու ես գիտեմ, որ ունեմ իրական ընկեր. Նրա անունն է Հիսուս: