Ուիլյամ Ռամզայ. աթեիստը դառնում է քրիստոնյա

Ուիլյամ Ռամզայ. աթեիստը դառնում է քրիստոնյաՈւիլյամ Միտչել Ռամզայը աթեիստ էր: Նա փորձում էր գիտական ճանապարհով հերքել քրիստոնեության ճշմարտացիությունը, սակայն հետագա դեպքերն այլ զարգացում են ստանում. քրիստոնեության պատմությունն ուսումնասիրելով՝ նա դառնում է Քրիստոսին:

Ուիլյամ Միտչել Ռամզայը (1851-1939) շոտլանդացի հնագետ էր, հետագայում՝ բողոքական պատմաբան, Նոր Կտակարանի ուսումնասիրող:

Ուիլյամ Միտչել Ռամզայը՝ Օքսֆորդի դասական արվեստի և հնագիտության առաջին դասախոսը, ընդունում էր գերմանական գիտական թեզն այն մասին, որ Գործք Առաքելոցը 2-րդ դարին պատկանող գործ է, որը լի է սխալներով: Եվ նա հայտարարում է, որ կապացուցի դա:

Սակայն հնագույն գրականության մեջ ուսումնասիրություն կատարելիս՝ նա հստակորեն տեսնում է, որ Գործք Առաքելոցը գրվել է 1-ին դարում, և որ այն ճշգրիտ կերպով ներկայացնում է 1-ին դարում կատարված դեպքերը:

Եվ այսպես, 15 տարի շարունակ, ավելի ու ավելի գնալով պատմության խորքերը՝ նա իր խոստացածի հակառակն է անում. ապացույցներ է հավաքում, որոնք վկայում են Ղուկասի գրառումների ճշգրտությունը (Գործք Առաքելոցը գրվել է Ղուկասի կողմից):

Ռամզայը քայլ առ քայլ հետ է կանգնում Գործք Առաքելոցի վերաբերյալ իր նախկին հայացքներից ու կարծիքներից: Տպավորված այն ամենով, ինչ իրեն հաջողվել էր հայտնաբերել, Ռամզայը քրիստոնեություն է ընդունում:

«Սուրբ Պողոսը՝ ճանապարհորդ և Հռոմի քաղաքացի» իր հայտնի գրքի երկրորդ հրատարակության ներածությունը հենց այս օրվան է պատկանում՝ 1896թ-ի մարտի 25-ին: Քաղվածքը, որ վերցրել ենք այդ գրքից, ի ցույց է դնում տարբեր հեղինակների կողմից մշակված կարծիքների ու տեսությունների ընդհանուր հայտարարը Գործք Առաքելոցի մասին:

«Մեր վարկածը հետևյալն է՝ Գործք Առաքելոցը գրվել է պատմաբանի կողմից, մի գրողի, ով իրեն նվիրել է այն փաստերը գրի առնելուն, որ կատարվում էին այն ժամանակ, մի զորավոր հետևորդի, ով վեր էր ամեն աչառությունից: Եվ նրա գրվածքի կատարյալ հստակության, դեպքերի ճշմարտացի նկարագրության դրդապատճառը քրիստոնեական ճշմարտությունը սերունդներին հասցնելն է եղել»:

Աղբյուրը՝ christianhistoryinstitute.org