1525թ-ի այս օրը Կոնրադ Գրեբելն սկսում է ավետարանչական խոշոր ծառայություն

1525թ-ի այս օրը Կոնրադ Գրեբելն սկսում է ավետարանչական խոշոր ծառայությունԵրբ 1525թ-ի այս օրը՝ մարտի 25-ին, Կոնրադ Գրեբելը ժամանում է Սենտ Գալեն (Շվեյցարիա), նա սկսում է քարոզել ապաշխարության և մկրտվելու անհրաժեշտության մասին: Ընդամենը ամիսներ անց արդեն հարյուրավոր մարդիկ են մկրտվում: Այստեղ հետաքրքրականն այն էր, որ նրանց մեծ մասն արդեն նորածին ժամանակ մկրտություն ընդունել էր:

Գրեբելն աքսորված էր Ցյուրիխից: Նա բարձրագույն կրթություն ստացած անձնավորություն էր, Աստվածաշնչյան ուսումն առնում է Ուլրիխ Ցվինգլիի հետ: Իսկ ավելի ուշ Գրեբելը սկսում է հավատալ, որ Աստվածաշնչի վրա հիմնված բարեփոխումները դանդաղ են առաջ ընթանում:

Շուտով նա, Սուրբ Գիրք ընթերցելով, համոզվում է, որ մանկահասակ տարիքում մկրտությունը սխալ է: Որպեսզի հնարավոր լինի գործադրել հավատքը, մարդ պետք է բավական հասուն լինի՝ հասկանալու և ըմբռնելու Ավետարանը: Մկրտությունը կարևոր նշանակություն կունենար միայն այն մարդու համար, ով իրապես կգիտակցեր, թե ինչու է դիմում այդ քայլին: Բոլոր նրանք, ովքեր սկսում են այսպես մտածել, անվանվում են անաբապտիստներ:

Ավելի ուշ Գրեբելը բավական հետնորդներ է ունենում, ովքեր որոշում են հաստատապես որդեգրել վերոնշյալ մոտեցումը:

Ականատես լինելով տեղի ունեցող և աստիճանաբար մեծ թափ առնող փոփոխությունների ընթացքին՝ Ցյուրիխի իշխանություններն արգելում են անաբապտիստներին քարոզել իրենց հավատամքի մասին՝ հատկապես մեծահասակների մկրտության հարցով: Սրանից էլ շատ չանցած նրանք անաբապտիստներին աքսորում են երկրից: Այնուհետ հանձն են առնում նրանց նկատմամբ հալածանքների կիրառումը, ընդհուպ մինչև սպանություններ: Այստեղ էր, երբ Գրեբելը ոտք է դնում Սենտ Գալեն, որտեղ էլ բավական արագ կերպով հաջողություններ է գրանցում:

7 ամիս անց նրան ձերբակալում են, կտտանքների ենթարկում և ցմահ ազատազրկման ենթարկում: Ընկերներն օգնում են փախչել, սակայն նրան վիճակված էր կարճատև կյանք ապրել այս երկրի վրա: Նրան չհաջողվեց խուսանավել այն ժանտախտից, որը երկու տարի շարունակ նրան աստիճանաբար տանջամահ էր անում: Կոնրադն ընդամենը 29 տարեկան էր:

Այժմ Կանադայում գործող համալսարաններից մեկը նրա անունն է կրում:

Աղբյուր՝ christianity.com