Առաջնորդության երեք սկզբունք Պետրոսի առաջին թղթից

Առաջնորդության երեք սկզբունք Պետրոսի առաջին թղթիցԱ Պետրոս 5.2-3. «Արածեցրեք Աստծո հոտը, որ ձեզ մոտ է՝ վերակացու լինելով ոչ թե ստիպված, այլ հոժար կամքով, ոչ թե պիղծ շահասիրությունով՝ այլ հոժարությունով. ոչ թե ինչպես վիճակների վրա տիրապետելով, այլ հոտին օրինակներ լինելով։ Եվ երբ որ Հովվապետը կերևա, փառքի անթառամ պսակը կընդունեք»:

#1. «Արածեցրեք Աստծո հոտը, որ ձեզ մոտ է՝ վերակացու լինելով ոչ թե ստիպված, այլ հոժար կամքով».

Ա Հովհաննես 21.15-17-ում հարություն առած Հիսուսը պատվիրում է Պետրոսին. «Արածեցրու իմ գառները… Արածեցրու իմ ոչխարները… Արածեցրու իմ ոչխարները»:

Պետրոսը խիզախ, զորավոր մարդ էր, ով սահմանված էր Աստծո ժողովրդի զորավոր առաջնորդ լինելու:

Իր սեփական զորությանը ապավինելով՝ նա կարող էր միմիայն ընդունել այդ խոստմունքները Հիսուսից «ստիպողաբար»: Բայց Հիսուսը գիտեր, որ ոչ Պետրոսը, ոչ մեկ ուրիշը չի կարողանա առաջնորդել այնպես, ինչպես Ինքը՝ «աստվածահաճո» կերպով՝ ոչ թե ելնելով սեփական ուժերից:

Նա կարող էր ոչ այնքան վատ սկսել, բայց պարտություն կրել: Հենց այդ պատճառով 21-րդ գլխում ամեն մի պատվերից առաջ Հիսուսը Պետրոսին մի հռետորական հարց է տալիս. «Սիրո՞ւմ ես ինձ արդյոք»:

Եվ այսպես մեզնից յուրաքանչյուրի հետ, ով առաջնորդության հետ կապ ունի. եթե մենք ականջ դնենք, ապա կլսենք, թե ինչպես է Սուրբ Հոգին մշտապես մեզ մի հարց տալիս. «Դու դա անում ես, որովհետև պարտավո՞ր ես: Թե՞ որովհետև սիրում ես Աստծուն: Եթե մոտենաս Ինձ, ապա կարող ես լինել առաջնորդ, ով ունի Իմ սիրտը, սերը և իմաստությունը»:

#2. «ոչ թե պիղծ շահասիրությունով՝ այլ հոժարությունով».

Հիսուսի պատկերով ճշմարիտ առաջնորդ լինելու համար գումարի կարիքը երբեք չպետք է դառնա մարդուն առաջ մղող զորությունը:

Մենք որպես եկեղեցական առաջնորդներ՝ պետք է նման վերաբերմունք ունենանք. «Ես դա անում եմ, որովհետև Աստված կանչել է ինձ դրա մեջ, Նա է ինձ օժտել, դա Նրա կամքն է ինձ համար»: Ամեն իշխանություն Տերիցն է գալիս (Հռոմեացիս 13.1) , և դա այն է, ինչ մենք պետք է ձգտենք անել Աստծո փառքի համար:

#3. «ոչ թե ինչպես վիճակների վրա տիրապետելով՝ այլ հոտին օրինակներ լինելով».

Մինչ ես հայր դարձա, անցա մի դասընթաց՝ ծնողների համար նախատեսված, որը անցկացնում էր մեր տեղական հովվական զույգը Երուսաղեմում: Դրանից յոթ տարի անց ես շատ հստակ մի միտք եմ հիշում. «Քո երեխաները անելու են այն, ինչ դու ես անելու, ոչ թե այն, ինչ դու ասելու ես»: Սա մեկն է ամենապարզ և ամենաունիվերսալ առաջնորդական սկզբունքներից. առաջնորդել՝ օրինակ լինելով:

Շնորհիվ հեղինակության և իշխանության՝ շատերը առաջընթաց ունեն «իշխանամետ» կառավարման մեջ: Բայց նրանց կառավարությունը և ազդեցությունը երկարատև չէ. հենց որ առաջնորդ-դիկտատորը մահանում է, ողջ այդ կառույցը անկում է ապրում:

Բայց երբ մենք կառավարումը իրականացնում ենք «ներքևից»՝ մեր կյանքով հնազանդության և սրբության օրինակ լինելով, այդժամ կարող ենք ունենալ մնայուն պտուղ ուրիշների կյանքում նույնպես, որոնք կազդեն սերունդների վրա մեր գնալուց հետո էլ:

Ա Կորնթացիս 4.9-ում Պողոսը նկարագրում է առաքյալներին՝ որպես «վերջին դեսպաններ», ովքեր վերջում են գտնվում, ոչ թե հանդիսավոր երթի առջևում, որպես անհայտ, մահվան դատապարտված, հաճախ տկար և այլն:

Մեծագույն առաջնորդները հաճախ ամենաքիչ հայտնիներն են. նրանք լուռ առաջնորդում են շատերին սեփական խոնարհ օրինակով:

Հիսուսն ասում է. «Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև» (Մաթևոս 11.29-30):

Արիէլ Բլյումենթալ