«Ամեն բարի գործով պտղաբեր լինեք». Աստվածաշնչյան համարներ

«Կինդ պտղաբեր որթի պես է քո տան ներսերումը. որդիքդ տնկված ձիթենիների պես քո սեղանի չորս կողմովը» (Սաղմոս 128.3):

«Եվ ձեզ վրա պիտի շատացնեմ մարդը և անասունը, և նրանք պիտի բազմանան և պտղաբեր լինեն, և ձեզ պիտի բնակեցնեմ ձեր առաջին կացության պես և ձեր առաջվա վիճակից ավելի լավություն պիտի անեմ, և պիտի իմանաք, թե ես եմ Տերը» (Եզեկիել 36.11):

«Եվ գետի վրա նրա եզերքին պիտի այս կողմից և այն կողմից ամեն տեսակ պտղաբեր ծառեր բուսնեն. նրանց տերևը չի թառամի և նրանց պտուղը չի վերջանա. ամեն ամիս նորից պտուղ պիտի տա, որովհետև նրա ջրերը սրբարանիցն են դուրս գալիս. և նրանց պտուղը ուտելու համար է և նրանց տերևները՝ բժշկության համար» (Եզեկիել 47.12):

«Ամեն ճյուղ, որ ինձանում է և պտուղ չի բերում, Նա կտրում է նրան. և ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ ավելի պտղաբեր լինի» (Հովհաննես 15.2):

«Թեպետև ինքն իրեն առանց վկայության չթողեց, բարերարություն անելով երկնքիցը տվեց ձեզ անձրևներ և պտղաբեր ժամանակներ, կերակուրներով և ուրախությունով ձեր սրտերը լցնելով» (Գործք Առաքելոց 14.16):

«Որ դուք գնաք ինչպես արժանի է Տիրոջը, ամեն բանի մեջ հաճո լինելով նրան, ամեն բարի գործով պտղաբեր լինեք և աճեք Աստծո գիտության մեջ» (Կողոսացիս 1.10):

«Որ քո հավատքի հաղորդակցությունը պտղաբեր լինի այն ամեն բարի բաների գիտությունովը, որ ձեզանում է Քրիստոս Հիսուսումը» (Փիլիմոն 1.6):