«Երջանկության որոնումներում» (ֆիլմ)

«Երջանկության որոնումներում» (ֆիլմ)«Երջանկության որոնումներում» ֆիլմը կենսագրական դրամա է` հանրահռչակ Քրիս Գարդների կյանքի և կարիերիայի մասին, որտեղ Ուիլ Սմիթը հանդես է գալիս հերոսի դերում:

Ֆիլմը սկսվում է ընտանեկան դրամայով` շեշտադրելով ֆինանսական ճգնաժամը և տղամարդ-կին հարաբերությունները:

Երկուսն էլ քրտնաջան աշխատում են` գոյատևելու և իրենց երեխային` Քրիստոֆերին, նվազագույն պայմաններով ապահովելու համար:

Հակառակ Քրիսի բոլոր ջանքերին` իրեն չի հաջողվում ընտանիքը պահպանել, և կյանքի ամենածանր պահին, երբ վերջինս հոգեբանական և ֆիզիկական աջակցության խիստ կարիք է զգում, կինը լքում է նրան:
Հարկերը չվճարելու պատճառով Քրիսը դառնում է անտուն և հայտնվում փողոցում` իր փոքրիկ տղայի հետ:
Կյանքը բավականաչափ բարդանում է Քրիսի համար` առանց որևէ ապագայի հույսի: Այս ճգնաժամային իրավիճակում Քրիսը անտունության և աղքատության դեմ պայքարելու քաջություն և վճռականություն է ցուցաբերում:
«Երջանկության որոնումներում» ֆիլմը ոգեշնչում և խրախուսում է` պայքարելու կյանքի անհնարին և երբեմն դաժան դժվարությունների դեմ: