Ծուլության չարիքը. Չարլզ Սպերջեն

Դավիթը փրկված էր, և ես դիմում եմ փրկվածներին. խնդրում եմ ձեզ, թող Դավթի անկումը և նրա ծուլությունը, որը դարձավ իր անկման պատճառը, մեզ համար զգուշացման պես լինի:

«Եվ մեկ օր իրիկվա դեմ Դավիթն իր անկողնիցը դուրս գալով պալատի տանիքի վրա ման էր գալիս, և տանիքի վրայից մեկ կին տեսավ, որ լվացվում էր, և այն կինը շատ գեղեցիկ էր տեսքով։ Եվ Դավիթը մարդ ուղարկեց և հարցուփորձ արեց այն կնկա համար. և ասացին. ահա դա Բերսաբեն է Էլիամի աղջիկը՝ Քետացի Ուրիայի կինը» (Բ Թագավորաց 11.2):

Առանձին փորձությունները բաժին են ընկնում աշխատասերներին ևս, բայց բոլոր գայթակղությունները բաժին են հասնում ծույլերին: Հիշեք այն սարքը, որը քրիստոնյաները օգտագործում էին կրետներին բռնելու համար: Նրանք մի փոքր քաղցր հեղուկ էին լցնում նեղ ու երկար մի սրվակի մեջ: Ոչնչով չզբաղվող այդ մեղուն անցնում էր, զգում հեղուկի քաղցր հոտը, արագ-արագ վրա հասնում և խեղդվում: Իսկ մեղր պատրաստող մեղուները, որ անցնում էին նույն վայրով, կարիք չունեին կանգ առնելու, որովհետև նրանք շտապում էին մեղր պատրաստելու: Նրանք չափազանց զբաղված էին՝ նման գայթակղիչ քաղցրավենիք իրենց թույլ տալու համար:

Աննպատակ քրիստոնյաները դրդում են սատանային գայթակղելու իրենց: Ծուլությունը դուռ է բացում և հրավիրում սատանային ներս մտնել, բայց եթե մենք առավոտից երեկո զբաղված ենք, սատանան եթե ուզենա էլ մտնել, ապա պետք է նախ դուռը ջարդի:

Սիրելի՛ ընկերներ, թույլ տվեք հիշեցնելու ձեզնից նրանց, ովքեր քիչ են աշխատանք թափում Քրիստոսի համար. դուք միշտ չեք եղել այսքան սառը, ինչպես հիմա: Կար ժամանակ, երբ Իսրայելի միայն տեսքն անգամ, որ շարված էր մարտական կարգով, Դավթին առյուծի պես խիզախ էր դարձնում:

Կար ժամանակ, երբ դու պատրաստ էիր անցնելու պարիսպներով ու ձորերով՝ լսելու համար Աստծո Խոսքը, իսկ հիմա քարոզները ձանձրալի են, չնայած դու փափուկ բարձի վրա ես նստած: Նախկինում դու ծառայության էիր գալիս խրճիթ, կամ քարոզ էիր լսում փողոցում: Երևի հիմա ասում ես. «Դա ընդամենը առկայծող կրակ էր»:

Ուրեմն թող Տերը վերադարձնի քեզ այդ առկայծող կրակը. եթե այն իսկապես այդպիսին էր, ապա ավելի լավ է առկայծող կրակ, քան ոչինչ: Թող ավելի լավ է քեզ կոչեն մոլեռանդ, քան վաստակես Քրիստոսի փեթակում դատարկաբանի համբավը: