Օրական 15 րոպե քայլելը նպաստում է օրգանիզմի առողջացմանը

Բոլորս տեղյակ ենք կանոնավոր կերպով վարժություններ կատարելու կարևորության և ազդեցության մասին, որ այն ունենում է մեր հոգեկան, ֆիզիկական և էմոցիոնալ առողջության վրա. տեղեկացնում է epochtimes.com.ua-ն:

Չնայած բոլոր առավելություններին, երբեմն մենք պարզապես ժամանակ չունենք վարժություններ անելու: Եկեք պարզենք, թե օրական 15 րոպե քայլելը ինչպես կարող է փոխել մարմինն ու մեզ ավելի առողջ դարձնել:

Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ առնվազն 15 րոպե քայլելը ավելացնում է 7 տարի մեր կյանքին: Մեկ հետազոտության մեջ մասնակցել է 69 հոգի՝ 30-60 տարեկան: Պարզվել է, որ նրանց օրգանիզմը, ովքեր օրական չափավոր ձևով վարժություններով են զբաղվում, ինչպես օրինակ՝ զուտ քայլելը, բառացիորեն երիտասարդանում է:

Եվ այսպես, եթե դուք գիտեք, որ չեք կարող ամեն օր վարժություններ կատարել, ապա 15 րոպե քայլելը ճաշից կամ ընթրիքից հետո՝ նույնպես դրական ազդեցություն կունենա ձեր օրգանիզմի վրա:

Քայլելը նպաստում է սրտի առողջությանը. կա կապ՝ քայլելու և սրտանոթային համակարգի առողջության միջև:

Ամենօրյա քայլքի 6 առավելությունները

  1. Բարձրացնում է տրամադրությունը:
  2. Բարելավում իմացական ունակությունները:
  3. Նվազեցնում է արյան ճնշումը:
  4. Կարող է օգնել կանխարգելելու և վերահսկելու շաքարախտը:
  5. Նվազեցնում է քաղցկեղի զարգացման վտանգը:
  6. Նպաստում է շարժունակությանը:

Ինչպե՞ս ստանալ առավելագույն օգուտը քայլելուց. օգտագործեք ձեռքերը (արդյունավետ եղանակը դրանք 90° անկյան տակ ծալելն է և ուսերից սկսած շարժելը), կրեք հարմարավետ կոշիկ, համոզվեք, որ ձեր կեցվածքը ճիշտ է, մեջքը ուղիղ պահեք: Ընտրեք ճիշտ արագություն, փորձեք զբոսնել լանջն ի վեր, ոչ բարձր բլուրներով (եթե նման վայրում եք գտնվում):