1457թ-ի այս օրը հրատարակվել է Գուտենբերգի առաջին Աստվածաշունչը

1457թ-ի այս օրը հրատարակվել է Գուտենբերգի առաջին ԱստվածաշունչըՅոհան Գուտենբերգը երբևէ ապրած ամենահայտնի դեմքերից է, սակայն մենք բավական քիչ բան գիտենք նրա մասին: Նրա մահվան տարեթիվը ևս անհայտ է: Ինչևէ, եթե գրքեր կարդալ սիրում եք, ապա այդ հարցում մեծապես պարտական եք այս արտասովոր անձնավորությանը:

Գուտենբերգը պատմության մեջ առաջին մարդն էր, ով սկսում է շարժական գրքեր տպագրել: Որպես ոսկերիչ, նա տեխնիկական մարզումներ էր անցնում՝ ավարտելու մի նախագիծ, որն ավելի ուշ դառնում է նրա վաղագույն փորձարկումներից մեկը:

Այդուամենայնիվ, նա որոշակի կապիտալի կարիք ուներ և այստեղից է սկսվում նրա անկումը: Նա ստիպված էր գործընկերոջ հետ աշխատել՝ Յոհան Ֆուստի հետ: Սակայն չափազանց մեծ գաղտնապահությունը կասկածների և անվստահության տեղիք է տալիս գործընկերների մոտ, ովքեր միայնակ են թողնում նրան: Այսպես, Գուտենբերգին չի հաջողվում օգուտ քաղել իր տպագրությունից: Նրա կրեդիտները փակվում են այն պահին, երբ հաղթանակը գրեթե նրա ձեռքերում էր: Գուտենբերգի սարքավորումների մեծ մասն անցնում է Ֆուստին:

Այսօր Գուտենբերգի ոչ շատ պահպանված ժառանգությունը գնահատվում է միլիոնավոր դոլարներով: Այդուհանդերձ, մենք չունենք որևէ տեղեկություն այն մասին, թե երբ է նրա առաջին Աստվածաշունչը հրատարակվել: Որոշ տվյալների համաձայն՝ դա տեղի է ունեցել այս օրը՝ 1457թ-ի մարտի 22-ին:

Գուտենբերգի Աստվածաշունչը լատիներենով էր գրված՝ եկեղեցու լեզվով: Նա իր տեքստերը տպագրում էր հաստ գոթական ոճով՝ միջնադարյան ձեռագրեր ընթերցողներին ծանոթ տարբերակով:

Գուտենբերգը երազում էր, որ իր տպագրումները լինեն նույնքան գեղեցիկ, որքան իր օրերում ծաղկված ձեռագրերը, իսկ դա պարզապես անհնար էր այդ ժամանակ:

Արդեն բավական պատկառելի տարիքում Գուտենբերգն ապրում էր աղքատության մեջ: Արքեպիսկոպոս Ադոլֆ Նասսաուն խղճում է նրան և հանձն առնում նրան կերակրով և հագուստով ապահովելու խնդիրը:

Աղբյուր՝ christianity.com