Մեղքը չոքել է դռանդ ահա

Մեղքը չոքել է դռանդ ահաՄեղքը չոքել է դռանդ ահա,

Թե հրավիրես, կհյուրընկալվի,

Ժուժկալի պես գուցե պատվերներ չտա,

Բայց հետո քո տանը քեզ վրա կիշխի:

Սկզբից համեստ եկվոր կթվա,

Մի քիչ ջուր կուզի, մի քիչ կերակուր,

Այնպես նրբորեն ուզածը կանի,

Անկարող կլինես մի բան ասելու:

Մեղքը չոքել է դռանդ ահա,

Դու մի՛ ընդունիր այդ ախտավորին,

Տարածվում հանդարտ, հյուսում է շղթա,

Անտես ծնկում ես դու նրա առաջ:

Թե քեզ ժպտում է, դու հոգով սաստիր,

Վռնդիր նրան քո սուրբ օջախից,

Դռանդ շեմին, թե որ երևա,

Համարձակ հեռացրու և արհամարհի՛ր:

Երբեմն սրանք դիմակ են հագնում,

Քեզ հյուր են գալիս իբրև անծանոթ,

Քեզ ջերմ ու քնքուշ խոսքեր են ասում

Ու սիրաշահում քեզ իբրև գնորդ:

… Ինչու՞ զարմացար. դուռդ ո՛վ բացեց

Դիմակի առաջ`կեղծ ու ծաղրական,

Հենց դո՛ւ հագեցրիր փափագը նրա,

Եվ դո՛ւ հագեցրիր փափագը նրա,

Եվ դո՛ւ էլ արդեն ծառան ես նրա…

Գեղանուշ Աբրահամյան