Ամեն երազանք, որ մահանում է, ճանապարհ է բացում հարության համար

Մեզնից ամեն մեկն ունեցել է երազանքներ, որոնք չեն կատարվել, և մի պահի դրանք արդեն մահացած ենք համարել:

Եվ որպես հետևանք՝ հավանաբար զարմացել եք. «Որտե՞ղ է Աստված: Արդյոք կարո՞ղ է Նա հարություն տալ այս անդարձ կորած երազանքներին»: Դուք միայնակ չեք այս ամենի մեջ: Ամեն հավատացյալ, որ ես ճանաչում եմ, բախվել է ճգնաժամի, որը փորձել է իր հավատքը:

Մարիամ Մագդաղենացին պետք է որ զարմանար, թե որտեղ է Աստված, երբ ինքը արտասվելով կանգնած էր Հիսուսի գերեզմանի առջև (Հովհաննես 20.1-2): Պատկերացրեք նրա կոտրված սիրտը: Հիսուսը խաչվել էր, և Նրա մարմինն անհետացել էր: Մարիամը ականատես էր եղել Հիսուսի բազմաթիվ հրաշքների և ունեցել էր իր սեփական հրաշքները ևս: Հիսուսը ազատել էր նրան դիվային ազդեցութունից: Բայց վերջին մի քանի օրերը հուսահատեցնող էին:

Մինչ նա հենված Հիսուսի գերեզմանին արտասվում էր, երկու ճերմակազգեստ տղամարդ են հայտնվում և հարցնում նրան, թե ինչու է արտասվում: Այս խոսքերից վայրկյաններ անց Մարիամը զգում է, որ ինչ-որ մեկը կանգնած է իր մեջքի հետևում: Սեփական վշտից կուրացած՝ նա անգամ չի ճանաչում, որ այդ կանգնածը Հիսուսն է: Մինչև Հիսուսը չի ասում Մարիամի անունը, նա չի ճանաչում Նրան: Այդ պահին Մարիամը գիտակցում է, որ Հիսուսը չի լքել իրեն և պահել է Իր խոստումը:

Երբ քո երազանքները մահանում են, կան մի քանի ճշմարտություններ՝ քեզ հիշեցնելու, որ Աստված կարող է հարություն տալ դրանք:

  1. Հիսուսը լացում է քեզ հետ:

Մենք չենք տեսնում Հիսուսին գերեզմանի մոտ Մարիամի հետ արտասվելիս, բայց մենք տեսնում ենք, թե ինչպես է ավելի վաղ Նա արտասվում մեկ այլ գերեզմանի մոտ: Հիշո՞ւմ եք Ղազարոսի պատմությունը: Չնայած Հիսուսը գիտեր, որ հարություն է տալու Ղազարոսին մեռելներից, այնուամենայնիվ, Նա արցունքներն աչքերին կանգնած էր՝ երեսը խոնարհած Մարիամի և Մարթայի կողքին (Հովհաննես 11.35): Երբ կյանքը ասես կտոր-կտոր է լինում ձեր առջև, հիշեք՝ Հիսուսը ձեր կողքին կանգնած ձեզ հետ արտասվում է:

  1. Հիսուսը գիտի քո անունը:

Երբ քո երազանքները, թվում է, թե մահացել են, հիշիր՝ Աստված հեռու չէ քեզնից, Նա չի թողել քեզ: Նա կանչում է քեզ քո անունով: Նա հրավիրում է քեզ՝ բացելու քո աչքերը և տեսնելու Իրեն՝ որպես հարություն առած մեկը, Ով պատրաստ է և կարող է օգնել քեզ:

  1. Հիսուսը արժևորում է համայնքը:

Երբ Մարիամը տեսավ հարություն առած Քրիստոսին, վերջինս պատվիրեց նրան՝ գնալ և պատմել տեսածը աշակերտներին: Հիսուսը հրավիրում է մեզ՝ լինելու համայնքի մեջ, անկախ նրանից՝ մենք ուրախությա՞ն, թե՞ սգի մեջ ենք: Հաջորդ անգամ, երբ քո երազանքներից մեկը անկատար թվա քեզ, մտիր քո համայնքի մեջ: Խնդրի՛ր նրանց՝ աղոթել քեզ համար և անցնել քեզ հետ քո դժվարին ընթացքը:

  1. Հիսուսը մոխիրներից գեղեցկություն է ստեղծում:

Երբ քո երազանքները մեռնում են, դժվար է հավատալ, թե Աստված կարող է մի լավ բան ստեղծել վատից: Եվ դեռևս հենց դա է հարության ուղերձը. Իր մահով և հարությամբ Հիսուսը վերցնում է չարը մեր կյանքերից՝ թվացյալ չարը, և վերափոխում այն գեղեցիկ մի բանի: Նա մեր հին ցանկությունները փոխարինում է նոր և վառ երազանքների:

  1. Հիսուսը պահում է Իր խոստումները:

Նույն կերպ, ինչպես Նա պահեց Իր խոստումը Մարիամին, որ հարություն կառնի մահից հետո, Նա կպահի նաև այն խոստումները, որ տվել է քեզ: Այնպիսի խոստումներ, ինչպես.

  • «Հաստատ միտքը պահում ես խաղաղ խաղաղությունով, որովհետև քեզ է hուսացած» (Եսայի3):
  • «Չեմ թողնի քեզ և երեսից չեմ գցի» (Եբրայեցիս5):
  • «Բայց այս ամեն բաներումն առավել ևս հաղթում ենք նրա միջոցովը՝ որ մեզ սիրեց…» (Հռոմեացիս37-39):
  • «Եվ իմ Աստվածը լրացնի ձեր ամեն կարոտություննիր հարստության չափովը՝ փառքով Քրիստոս Հիսուսումը» (Փիլիպպեցիս19):

Իմ ընկեր, եթե բախվել ես հիասթափությունների և սպառվել, հիշի՛ր՝ ամեն երազանք, որ մահանում է, ճանապարհ է բացում հարության համար: Հիսուսն է հարություն տվող Աստվածը:

Բեքի Հարլինգ