Երջանկությունը գողացող 7 սովորություն

Երջանկությունը գողացող 7 սովորություն1. Կատարելության ձգտում:

Նման ձգտում ունեցող մարդկանց համար շատ դժվար է երջանկության հասնելը, որովհետև դրան հասնելու ճանապարհը նույնպես կատարյալ պետք է լինի:

Նման մարդու համար երջանիկ պահերը շատ կարճ են տևում. միայն այն ժամանակ, երբ նա զգում է, որ ամեն բան կատարյալ կերպով է արել, քանի դեռ չի տեսել, որ ինչ-որ մեկն ավելի լավ է արել:

2. Շփումը մարդկանց հետ, ովքեր մշտապես դժգոհ են:

Մարդը սոցիալական էակ է: Մենք չենք կարող մեկուսանալ մարդկանցից, և մարդիկ, որոնց հետ շփվում ենք, մեծ ազդեցություն են ունենում մեզ վրա:

Ինչպե՞ս կարող ենք երջանիկ կյանքով ապրել, եթե մեր շուրջը մշտապես ասում են, որ կյանքը սարսափելի է, անարդար ու դաժան: Նման զրուցակիցներից խուսափել է պետք: Իսկ եթե դա ձեր ներքին ձայնն է, ապա պետք է լրջորեն աշխատեք ինքներդ ձեզ վրա:

3. Մշտական մտքեր անցյալի և ապագայի մասին՝ ներկայի փոխարեն:

Կենտրոնանալով ապագայի կամ անցյալի մտքերի վրա՝ մենք կորցնում ենք զգացողությունը ընթացիկ պահի, որը կատարվում է ներկա ժամանակում:

4. Քո և քո կյանքի համեմատությունը ուրիշների հետ:

Եթե մենք մեր ամբողջ կյանքն անցկացնենք համեմատություններով, ապա խորը դեպրեսիայով կտառապենք, քանի որ, ինչպես հայտնի ասացվածքում է ասվում. «Միշտ էլ լավից լավը կա»:

5. Կենտրոնացումը կյանքի բացասական կողմերի վրա:

Ոչ ոք կատարյալ կյանքով չի ապրում: Եվ եթե անընդհատ կենտրոնանանք անկատար ու թերի կողմերի վրա, ապա չենք նկատի ու չենք գնահատի այն լավն ու արժեքավորը, որ հաստատ բոլորս էլ ունենք մեր կյանքերում:

6. Կախվածությունը շրջապատի կարծիքից:

Ձեզ գուցե թվում է, որ բոլորի ուշադրության կենտրոնում եք և սովորական դարձած սահմանների խախտմամբ գործի կդնեք քննադատության համակարգը: Սա խանգարում է ձեր անհատական զարգացմանը և, հետևաբար, հետագա երջանկությանը:

7. Կյանքը բարդացնելու սովորությունը:

Կյանքը հետաքրքիր է և, միևնույն ժամանակ, բարդ: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ բոլոր բարդությունների մեծամասնությունն ու «անանցանելի» արգելքները ստեղծողները հաճախ հենց ինքներս ենք լինում:

Ըստ fit4brain.com-ի