«Աշխարհի արարումը» մաս 1-ին (ֆիլմ)
Ֆիլմում ներկայացված է, թե ինչպես է հավատքի հայր Աբրահամն իր սերնդին փոխանցում աշխարհի ստեղծման ողջ պատմությունը՝ կոչ անելով նրանց անվերապահորեն վստահել Աստծուն:
Այս ֆիլմը աստվածաշնչյան առաջին երկու գրքերի՝ Ծննդոցի և Ելիցի հիասքանչ էկրանավորումն է:
Ներկայացված են աշխարհի արարման, առաջին մարդկանց՝ Ադամի ու Եվայի, ինչպես նաև Աբրահամի, Իսահակի, Հակոբի մասին պատմությունները:
Դերերում՝ Մարտին Լենդոու, Ժաքլին Բիսեթ, Բիլլի Քեմբըլ, Էդդի Սիբրիան, Ֆրեդ Ուելլեր:
Երաժշտությունը՝ Քեն Թոռնի:
Ռեժիսոր՝ Քևին Քոնոր: