Եվ սարերը կվերածվեն դաշտի. Ջոյս Մայեր

«Դու ո՞վ ես, ով մեծ սար. դու Զորաբաբելի առաջին մի դաշտ ես. և նա դուրս պիտի հանի գլխի քարը՝ աղաղակներով՝ շնո՜րհք, շնո՜րհք նրան» (Զաքարիա 4.7):

Սամարացիները հանդես էին գալիս Իսրայելի դեմ, երբ վերջինս զբաղված էր Տիրոջ տաճարի շինարարությամբ: Այդպիսով նրանք խոչընդոտի պես մի բան էին իրենցից ներկայացնում՝ կանգնելով ճանապարհին և խանգարելով Աստծո հանձնարարության կատարմանը:

Հնարավոր է՝ դուք էլ այսօր գտնվում եք նման իրավիճակում: Գուցե Տերը ձեզ ասել է անել մի բան, իսկ ձեր ճանապարհին խոչընդոտ է հայտնվել, ինչը սպառնում է քանդել ձեր ծրագրերը և խանգարել Աստծո կամքի կատարմանը: Եթե դա հենց այդպես էլ կա, ապա ես հիանալի հասկանում եմ, թե ինչպես եք ձեզ զգում, որովհետև նախկինում ինձ հետ նույնպես դա պատահել է:

Ամեն բան կախված է նրանից, թե ինչպես մենք կնայենք տվյալ խնդրին: Վերը նշված Խոսքի մեջ Տերը ասում է Զաքարիային, որ խնդիրը, որի հետ բախվել էին իսրայելացիները, թեկուզ կարող է թված մեծ սար, բայց իրականում փոքրիկ բլուր է՝ դաշտի մի փոքրիկ բարձր հատված:

Ուրեմն ինչպե՞ս անել, որպեսզի բոլոր սարերը՝ մեր ճանապարհին հանդիպող, վերածվեն փոքրիկ բլուրների: Դա հնարավոր կլինի, եթե դուք ձեր հայացքը ուղղեք ոչ թե ձեր խնդիրներին, այլ Աստծուն և Նրա ամենազորությանը:

Եթե Աստված պատվիրում է ձեզ անել ինչ-որ բան, ապա Նա հաստատ ուզում է, որ դուք ոչ միայն սկսեք դա, այլ հասցնեք ավարտին: