Ներթափանցելով Աստծո սրբության մեջ…

Ներթափանցելով Աստծո սրբության մեջ…1739 թ-ին Ջորջ Ուայթֆիլդն ասել է. «Ես սիրում եմ աշխարհը դղրդացնողներին:

Քրիստոնյա աշխարհը խորունկ քնի մեջ է: Բացի գոչյունից՝ ուրիշ ոչինչ նրան չի արթնացնի»:

Մեզ անհրաժեշտ են 18-րդ դարի մարդկանց քաջությունը, անձնվիրությունն ու պատգամը, որպեսզի այդ ամենը ներթափանցի մեր դարի եկեղեցի:

Ջ. Ս. Ռայլ պատմիչը ներկայացնում է 18-րդ դարի մեծ արթնության պատգամաբերների յոթ հատկանիշները.

1. Նրանք սովորել էին Սուրբ Գրքի գերակայությունը:

2. Քարոզում էին, որ մարդկային բնությունն ամբողջությամբ բարոյալքված է:

3. Սովորել էին, որ Քրիստոսի՝ խաչի վրայի մահն է մարդկային մեղքերի միակ հատուցումը:

4. Քարոզում էին հավատով արդարանալը:

5. Սովորեցնում էին Սուրբ Հոգու միջոցով սիրտը վերափոխելու՝ նոր արարած դառնալու տիեզերական անհրաժեշտությունը:

6. Նրանք պատմում էին մեղքի հանդեպ Աստծո հավիտենական ատելության և մեղավորի հանդեպ Աստծո տածած սիրո մասին:

7. Քարոզում էին ճշմարիտ հավատի և սուրբ կյանքի միջև եղած անքակտելի կապի մասին:

Արթնություն բերողները շարունակ աղաղակում էին. «Պտուղ չեղավ՝ շնորհ չի լինի»: Ջոնաթան Էդվարդսը գտնում էր, որ «Աստծո յուրաքանչյուր փորձառություն հնարավոր է կեղծել, բացի սրբության մեջ թափանցելու փորձառությունից»:

Աստծո սրբության մեջ ներթափանցելն է առաջ բերում ապաշխարության կենսաձևը: Երբ մեկը կանգնում է սրբություն կոչված ուղիղ ճանապարհին, դա չի նշանակում, թե նա կատարյալ է: Այլ նշանակում է, որ նա փոփոխության ճամփով է ընթանում: Ապաշխարելը սրտի և մտքի փոփոխությունն է: Մեր քրիստոնեական կյանքի ողջ ընթացքում պարտավոր ենք անընդհատ փոխվել՝ կերպարանակից լինելով Հիսուս Քրիստոսին:

Նոր դարձի եկած ժամանակս մի բարեպաշտ ծառայող, մոտենալով ինձ, հարցրեց. «Տեսնո՞ւմ ես ձեռքերիս բծերը»: Ասացի՝ ոչ:

Ձեռքերը լույսին պահելով՝ կրկնեց հարցը: Այս անգամ արդեն տեսա: Որքան ձեռքը մոտեցնում էր լույսին, այնքան լավ էին երևում բծերը: Դա արթնության բուն էության մի հրաշալի օրինակ էր: Աստծո փառքի բացահայտ լույսի շողերի ներքո ավելի պարզորոշ են երևում մեր սրտի բծերը: Մեզ միայն մեկ բան է մնում անել` ապաշխարել:

 Հատված Սեմի Թիփիթի «Կրակը քո սրտում» գրքից