Իրական պայքարը ձեր սրտում է

Աստված չի փառավորվում պատվիրանները պահպանելու ձեր դատարկ փորձերից: Դա կա ամեն կրոնի մեջ: Դա պարզապես կապ ունի մեր ներսի ինքնազգացողության հետ. մենք ենք մեզ զգում ավելի բարոյական:

Ավելի հավանական է, որ Աստված կփառավորվի, երբ դուք Իր մեջ ավելի մեծ բավարարություն գտնեք, քան ցանկացած այլ բանում, հատկապես, երբ դժվար ընթացք եք անցնում: Ես ցանկանում եմ ասել, որ դուք երբեք ձեր կյանքը չեք նվիրի Աստծուն փառավորելուն, մինչև չտեսնեք, որ չարի բուն էությունը Աստծո մեջ բավարարվածություն գտնելու անկարողությունն է:

Ինձ պարզապես հետաքրքիր է, թե որքան շատ են ջանում մարդիկ պարզապես լավը լինել՝ ուշադրություն չդարձնելով վերը նշածիս: Դուք պարզապես պայքարում եք գործերի մակարդակի վրա. «Դե ես չպետք է անեմ սա, կամ ես պետք է անեմ դա». սատանան միշտ քմծիծաղ է տալիս՝ տեսնելով, թե ինչպես ենք մենք պատերազմում մի ճակատում, որտեղ երբեք հաղթել չենք կարողանա:

Իրական պայքարն այստեղ է՝ ձեր սրտում՝ շատ խորը: Ի՞նչ եք դուք սիրում: Ի՞նչն եք գնահատում: Ինչո՞ւմ եք գտնում մեծագույն հաճույքը: Դուք հաստատ պայքարո՞ւմ եք այդ մարտում: Խոսքը մի պայքարի մասին է, որը արդյունքում կյանք է տալիս ամեն բարի բանի և սպանում ամեն չար բան, եթե, իհարկե, դուք Աստծո կողմից եք:

Եվ այսպես, որպես ճշմարիտ քրիստոնյաներ, մեր պարտքն է հասկանալ և ճանաչել, թե ինչում է չարի էությունը: Սա վերաբերում է Աստծուն փառավորելու թեմային, և դուք երբեք չեք կարող ճշմարտապես փառավորել Աստծուն, քանի դեռ չեք գիտակցել և ատել ինքնին չարի բուն էությունը. հենց այդ էությունն է մարդուն ստիպում ցանկացած բան գերադասել Աստծուց ու Նրա մտերմությունից:

Ջոն Փայփեր