Ինչպես Բիլլի Գրեհեմը կարողացավ խուսափել վեճերից իր ողջ ծառայության ընթացքում

Բիլլի Գրեհեմի ծառայության սկզբունքները

Ավետարանիչ Բիլլի Գրեհեմը ապրեց  99 տարի, գրեց 30 գիրք, հանդիպեց ԱՄՆ 12 գործող նախագահների հետ, քարոզեց Ավետարանը միլիոնավոր մարդկանց: Բայց պատմությունը նրան հիշում է ոչ միայն որպես հավատքի հերոս, ով աշխարհում փոփոխություն բերեց, այլև որպես համեստ մի քարոզիչ, ում անձնական անկեղծությունը և ամբողջականությունը ոսկե չափանիշ է սահմանում այս երկրում ամեն ծառայողի համար:

Ինչո՞ւ էին այս մարդուն այդքան շատ հարգում: Ինչպե՞ս նա կարողացավ պահել և պահպանել իր ծառայությունը առանց վեճերի ավելի քան 75 տարի շարունակ:

1948թ-ին, երբ Գրեհեմը ընդամենը 30 տարեկան էր, նա և իր ծառայակիցների մի ոչ մեծ խումբ հանդիպում են Մոդեստո քաղաքի մի փոքրիկ հյուրանոցում (Կալիֆորնիա) Աստվածաշնչի ուսումնասիրության և աղոթքի համար: Այս հանդիպմանը ներկա էին ավետարանչի օգնական Գրեյդի Ուիլսոնը, երգիչ Ջորջ Բեվերլի Շին և փառաբանության առաջնորդ Կլիֆ Բարոուզը: Գրեհեմը կոչ է անում նրանց աղոթել այն մասին, թե վարքի ինչ կանոններ իրենք պետք է ընդունեն՝ պահպանելու ծառայության մաքրությունը:

Այս հանդիպման արդյունքը խորը մարգարեական էր: Տղամարդիկ սահմանում են այն, ինչը հետո դառնում է «Մոդեստոյի Հռչակագիր»՝ ծառայության այն հիմնական բարոյական արժեքների ցուցակը, որոնք հետագայում Բիլլի Գրեհեմի ավետարանչական ասոցիացիայի առաջնորդ սկզբունքներն են դառնում: Այս ասոցիացիան հիմնվում է երկու տարի անց՝ 1950թ-ին, ընդամենը մեկ տարի անց այն բանից, երբ ԶԼՄ-ներով Գրեհեմի ութշաբաթյա ավետարանչական արշավները Լոս Անջելեսում նրան լայն ճանաչում են բերում:

Ահա սույն հռչակագրի չորս բանալի բաղադրիչները, ինչպես նաև նշումներ, որոնք Քլիֆ Բարոուզը գրի է առել այդ հանդիպմանը.

  1. Անկեղծություն. «Որոշվել է, որ ԶԼՄ-ներում և եկեղեցում բոլոր հաղորդագրությունները չեն ուռճացվի կամ չափազանցվի: Այցելուների և նորադարձների քանակը չեն չափազանցվի հանուն այն բանի, որպեսզի Ասոցիացիան ավելի լավ լույսի ներքո ցույց տրվի»:
  2. Վավերականություն. «Որոշվել է, որ ֆինանսական հարցերը կներկայացվեն տնօրենների խորհրդին ծախսերի վերանայման և հեշտացման համար: Ամեն տեղական ավետարանչական արշավ կանցկացնի «բաց (հաշվապահական) գրքերի» քաղաքականություն և կհրապարակի տվյալներն այն մասին, թե որտեղ և ինչպես են ծախսվել միջոցները»:
  3. Մաքրություն. «Որոշվել է, որ թիմի անդամները ուշադրություն կդարձնեն գայթակղություններից խուսափելու վրա՝ երբեք հատուկ չառանձնանալով այլ կնոջ հետ, մնալով հաշվետու միմյանց և այլն: Խրախուսել սեփական գործունեության մասին իրենց կանանց տեղյակ պահելու փորձառությունը ուղևորությունների ժամանակ և օգնելու վերջիններիս զգալ, որ նրանք մասն են այն բոլոր ավետարանչական արշավների, որոնցում կցանկանան մասնակցել»:
  4. Խոնարհություն. «Որոշվել է, որ թիմի անդամները երբեք վատ չեն խոսելու քրիստոնյա այլ ծառայողների մասին՝ անկախ նրանց հարանվանական պատկանելությունից կամ տարբերվող աստվածաբանական հայացքներից ու փորձառությունից: Ավետարանչության նպատակը Քրիստոսի մարմնի ամրապնդումն է և նրան շինություն տալը»:

Այս պատճառով Գրեհեմը միշտ ինձ համար հոգևոր հերոս էր: Իր ծառայության սկզբում, փաստացիորեն, մինչև հայտնի դառնալը, նա հասկանում է, որ իր ծառայության կառավարումը Տիրոջից է, և որ ինքը չի կարող ղեկավարել այն այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Նա պետք է առաջնորդի այն՝ համապատասխան հստակ աստվածաշնչյան սկզբունքների:

Գրեհեմը երբեք չէր մոռանում իր համեստ ծագման մասին և երբեք թույլ չէր տալիս հայտնիությանը իրեն եսակենտրոն դարձնել: Չնայած նրան հրավիրում էին ճաշելու նախագահների, թագուհիների և հայտնի մարդկանց հետ, նրա մեծ փափագը մնում էր հասարակ մարդուն Քրիստոսի ուղերձը փոխանցելը:

«Ես մեծ քարոզիչ չեմ և չեմ հավակնում մեծ քարոզչի դերում լինել: Շատ անգամ եմ լսել մեծ քարոզներ և ցանկացել եմ լինել նման մեծ քարոզիչներից մեկը: Ես սովորական քարոզիչ եմ և պարզապես կիսվում եմ Ավետարանով լավագույն ձևով, որ կարող եմ»,- ասել է նա մեկ օր:

Գրեհեմը իր հետ մշտապես կրում էր վախն այն բանի, թե հանկարծ կարող է փորձել դիպչել Աստծո փառքին կամ իրեն վերագրել ավետարանչության արդյունքները:

Նա ասում էր. «Շատ մարդիկ մտածում են, որ ես ինչ-որ կերպ արթնությունը ինձ հետ եմ բերում՝ ճամպրուկիս մեջ դրված, կամ որ նրանք պարզապես կանչում են ինձ, և այդ պատճառով ինչ-որ բան կատարվում է: Բայց դա այդպես չէ: Սա Աստծո գործողությունն է, և Աստվածաշունչը զգուշացնում է, որ Աստված իր փառքով չի կիսվի ուրիշի հետ: Այս ողջ հրապարակայնությունը երբեմն վախեցնում է ինձ, որովհետև ես զգում եմ, որ դրանում մեծ վտանգ կա: Եթե Աստված վերցնի Իր ձեռքը, ես այլևս չեմ ունենա հոգևոր զորություն: Մեր հանդիպումների հաջողության ողջ գաղտնիքը հոգևորի մեջ է, այդ գաղտնիքն Ինքը Աստված է, Ով պատասխանում է աղոթքին: Ես չեմ կարող դա ինձ վերագրել»:

Բիլլի Գրեհեմը բարձրացրել է բոլոր ծառայողների չափանիշը: Ես աղոթում եմ, որ մենք երբեք չանտեսենք նրա ժառանգությունը:

Ջեյ Լի Գրեյդի