1263թ-ի այս օրը մահացել է առաջին Դոմինիկյան կարդինալը

1263թ-ի այս օրը մահացել է առաջին Դոմինիկյան կարդինալըԴոմինիկյան միաբանության քահանա Հյուն այն անձնավորությունն էր, ով կազմում է աստվածաշնչյան առաջին նշանակալից համաբարբառը: Այն նախատեսված էր լատիներեն Աստվածաշնչի՝ Վուլգատա թարգմանության համար: Ասում են՝ նրան օգնում է 500 դոմինիկյան հոգևորական: Երկրորդ անձը, ով ևս փորձում է որոշակի ներդրում կատարել այս գործում, Սբ Անտոնիոսն էր՝ Պադուայից:

Հյուի համաբարբառը տալիս էր միայն լատիներեն անվանումը՝ առանց տեքստի: Ժամանակակից չափանիշների համար այն  կիսատ ու անմշակ մի բառացանկ էր: Բայցևայնպես, շատ շատերի համար այն բավական կայուն հիմք է ծառայում՝ նոր աշխատանքներ ձեռնարկելու:

Աստվածաշնչի գլուխները դեռևս չէին բաժանվել համարների: Սկզբում Հյուն յուրաքանչյուր գլուխը բաժանում է 7 մասի՝ այբբենական տառերով:

Հյուի այլ ձեռնարկումներից մեկն էլ լատինական գրվածքի սխալներն ուղղելն էր: Բացի այս նա նաև ողջ Աստվածաշնչի համար մեկնաբանություն է թողնում: Ներառելով իր ժամանակների մեծանուն աստվածաբանների տեսակետներ՝ այն շարունակում էր պահանջված լինել դրանից նույնիսկ 500 տարի անց:

Ի լրումն իր գիտական աշխատանքների՝ Հյուն բավական լուրջ էր վերաբերվում քարոզչությանը: Նրա մի նամակում կարդում ենք. «Եթե մարդ չունի աստվածային այդ շնորհը, նա չպետք է հանրության առջև քարոզի»:

Բացի այս նա խորապես մասնակցություն էր ունենում եկեղեցու գործունեությանը: Տարբեր անգամներ Հռոմի եպիսկոպոսները նրան բավական լուրջ առաքելությունների վրա էին նշանակում: Մի անգամ էլ նա ուղարկվում է Կ. Պոլիս՝ այդ ժամանակներում ոչ այնքան դյուրին ուղևորություն էր: Հյուն առաջին դոմինիկյան քահանան էր, ով ստանում է կարդինալի կոչում:

Սակայն այսօր նրան առավել ճանաչում են՝ որպես աստվածաշնչյան գիտնական: Նա մահանում է 1263թ-ի այս օրը՝ մարտի 19-ին՝ իրենից հետո թողնելով հսկայական աշխատանք, որ հետագայում մեծապես օգնում է սուրբգրային գործունեությամբ զբաղվող սերունդներին:

Աղբյուր՝ christianity.com