1805թ-ի այս օրը ծնվել է Ջորջ Վաշինգտոն Բետունեն

1805թ-ի այս օրը ծնվել է Ջորջ Վաշինգտոն ԲետունենԵրբ Ֆրանսիան սկսում է ճնշում գործադրել իր բողոքական հուգենոտների նկատմամբ, վերջիններս ցրվում են ողջ աշխարհով: Նրանցից շատերը հայտնվում են դեռևս նորաստեղծ Միացյալ Նահանգներում: Որոշ նախագահներ ու պաշտոնատար անձինք պարծենում էին իրենց հուգենոտ ծագմամբ:

Ջորջ Վաշինգտոն Բետունեն ծնվել է Նյու Յորքում 1805թ-ի այս օրը՝ մարտի 18-ին: Նա ևս հուգենոտ ծագում ուներ: Ավելի ուշ նա դառնում է բարեփոխական հովիվ:

Բացի այն, որ նա կարճ ժամանակով մնում է Հրվ. Կառոլինայում՝ լինելով նավաստիների հետ աշխատող միսիոներ և միաժամանակ կապեր ունենալով երիցական եկեղեցու հետ, Ջորջն իր ողջ հովվական կյանքն անց է կացնում Նյու Յորքի և Փենսիլվանիայի հոլանդական բարեփոխական եկեղեցիներում մինչև 1859թ-ին ծանրագույն հիվանդության վրա հասնելը: Այս ընթացքում նա հեղինակում է մի շարք գրքեր, այդ թվում՝ բրիտանացի կին գրողների ուսումնասիրությունները, իր հեղինակային բանստեղծությունների հավաքածուն և Այզեք Ուոլթոնի «Լիակատար ձկնորս» ստեղծագործության հինգ խմբագրումը:

Իր արտասովոր գրական հիմքի շնորհիվ նրան բարձրագույն ղեկավար պաշտոններ են առաջարկում Նյու Յորքի և Փենսիլվանիայի համալսարանում: Սակայն, նա մերժում է բոլոր առաջարկները, քանի որ նախընտրում էր Ավետարանի ուսուցիչ լինել: Մի անգամ նա նման կոչ է անում իր որդիներին և փեսաներին՝ «Զավակնե՛րս, Ավետարանը քարոզե՛ք: Մահացող մեղավորներին պատմե՛ք Փրկչի մասին: Մնացյալ ամենը հիմարություն է»:

Ջորջը փայլում էր իր վարդապետական և հռետորական ունակություններով: Ծառայություններից մեկի ընթացքում նա այսպիսի խորհուրդ է տալիս. «Քանի որ մենք աստիճանաբար աճում ենք քրիստոնեական կյանքում աստվածային շնորհով, ուստի մեր պարտականությունն է նաև աճել շնորհի մեջ: Բացի այդ, շնորհը մի հետաքրքիր հատկություն ունի, թեև այն Աստծուց տրվող զորություն է, սակայն մենք պետք է գործածենք այն: Շնորհն ինքնին հնարավոր է չտա որևէ նոր աստիճան, սակայն այն զորացնում է մեր ունեցած հմտությունները»…

Ջորջը հանկարծամահ է լինում 1862թ-ի ապրիլին՝ կաթվածից: Իր մահվան օրվա առավոտյան նա քարոզում էր Ֆլորենցիայի շոտլանդական եկեղեցում: Նույն տարի նա մեկնել էր արևոտ Իտալիա՝ առողջական խնդիրների պատճառով: Նա մահանում է 56 տարեկանում: Հուղարկավորության ընթացքում ներկաները երգում են նրա հեղինակած օրհներգերից մեկը՝

Մահ չէ մահանալը՝
Թողնելով այս ծանր ուղին:
Ժամն է միանալ երկնային եղբայրներին,
Տուն վերադառնալ՝ դեպ Աստծո գիրկը:

Աղբյուր՝ christianity.com