Քրիստոնյայի մեծագույն գործը Քրիստոսին նմանվելն է. եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան

Քրիստոնյայի մեծագույն գործը Քրիստոսին նմանվելն է. եպիսկոպոս Ռուբիկ ԹումանյանՔրիստոնյայի մեծագույն գործը Քրիստոսին նմանվելն է:

Քրիստոնյա անվանումը ավելի քան պարտավորեցնող է: Այն մեզ հուշում է, որ մենք մեր ողջ էությամբ պետք է ձգտենք մեր Տիրոջը նմանվելուն: Ովքե՞ր են ունակ անկեղծորեն ասելու, որ իրենց կյանքը Քրիստոսն է:

Բոլոր այն հավատացյալները, որոնք անկոտրում կերպով հակառակ են գնում աշխարհի հոսանքներին և, անկախ դրսի ու ներսի հակազդեցություններից, շարունակում են մնալ սկզբունքային և գործել Աստծո Խոսքին հավատարմության մեջ:

Յուրաքանչյուրս էլ մի օր կանգնելու ենք մեր Տեր Աստծո առջև և հաշիվ ենք տալու մեր ապրած կյանքի և կայացրած որոշումների համար: Այդ օրը բացահայտվելու է, թե հանուն ինչի՞ ենք ապրել մեր կյանքը:

Երանելի են այն մարդիկ, ովքեր ապրում են հանուն Քրիստոսի և Նրա գործի իրականացման: