Աստված կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն. Գրեգ Լորի

greg-laurie-tv-512x288Երբեմն մարդիկ հարցնում են. «Աստված ներո՞ւմ է այն մարդկանց, ովքեր ամբողջ կյանքում ապրում են մեղքի մեջ, բայց մահից ակնթարթներ առաջ ապաշխարում են»:

Ես վստահաբար կարող եմ ասել՝ իհարկե, ներում է:

Երբ մեր սիրելի մարդիկ մահանում են Հիսուսին Տեր և Փրկիչ չընդունած, մենք մտածում ենք, որ նրանք չեն հայտնվի երկնքում:

Ես այդքան էլ համամիտ չեմ այս կարծիքի հետ, որովհետև  մենք չենք կարող վստահ լինել, թե մարդ իր կյանքի վերջին շնչում ինչ զգացողություններ է ունեցել, հնարավոր է, որ նա անգամ իր սիրտը հանձնել է Տիրոջը:

Մենք երբեք չպետք է մոռանանք Ա Տիմոթեոս 2.4 խոսքը. «Նա կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը»:

Երբ Հուդան եկավ Գեթսեմանի պարտեզ, որպեսզի մատնի իր Ուսուցչին,  Հիսուսն ասաց.
«Ընկե՛ր, սրա՞ համար դու եկար» (Մաթևոս 26.50):

Այս խոսքերով Հիսուս Հուդային ևս մեկ հնարավորություն տվեց ապաշխարելու: Ես վստահ եմ, որ եթե Հուդան այդ պահին գիտակցեր իր սխալը և ասեր. «Ների՛ր ինձ, Տե՛ր»,  Հիսուսը կներեր նրան:

Չէ՞ որ Նա Իր խոսքում ասում է, որ չի ուզում մեղավորի մահն, այլ որ նրանք դառնան իրենց չար ճանապարհներից և ապրեն:

Ուշադրություն դարձրեք այս հատվածին՝ «ետ դառնան իրենց չար ճանապարհներից» (Եզեկիել 33.11):

Հիսուս անսահման սիրում էր Հուդային, որովհետև նա Իր ընկերն էր, աշակերտը, 12-ից մեկը:

Ես չեմ ցանկանում սին հույսեր տալ, որ բոլորը գնում են երկինք, որովհետև դա այդպես չէ: Պարզապես ցանկանում եմ ասել, որ ամեն մեկն, ով անգամ իր վերջին շնչում ընդունի Աստծուն, կներվի Նրա կողմից: