Լույսին հանդիպելուց հետո հետևիր Լույսին

Լույսին հանդիպելուց հետո հետևիր ԼույսինՊատկերացրեք, որ դուք գիշերը քայլում եք մի մութ անտառով և չեք կողմնորոշվում, թե որ կողմ գնալ: Ձեր հուսահատությունը ստիպում է ձեզ կանգ առնել՝ համոզելով, թե մոլորվել եք: Ու հանկարծ տեսնում եք լույս, որը մոտենում է ձեզ՝ աստիճանաբար լուսավորելով ամեն բան ձեր շուրջը:

Հիսուսը մոտենում է ձեզ, քաջալերում, կապում ձեր վերքերը, որոնք դուք ստացել եք խավարի մեջ անհաջող փնտրտուքների արդյունքում, իսկ հետո Նա շարունակում է Իր ճանապարհը:

Դուք կարող եք այդտեղ նստած մնալ այն ուրախ մտքով, որ «հանդիպել եք Հիսուսին»: Բայց մի որոշ ժամանակ անց թանձր խավարը ձեր շուրջը կրկին կպարուրի ձեզ, քանզի տեղում մնալով՝ դուք նորից հետզհետե կհեռանաք Քրիստոսից:

Աստված չի խոստանում գալ մեր հետևից՝ լուսավորելով մեր ճանապարհը, Նա ասում է «եկ Իմ հետևից և խավարում չես քայլի»:

Հիսուսի հետ հանդիպումը անարդյունք կմնա, եթե մարդը չհետևի ՆՐԱՆ:

Երբ Հիսուսը հանդիպում էր մարդկանց, ասում էր. «Եկ և Ինձ հետևիր»: Սուրբ Գրքում կարող ենք հանդիպել այն հարուստ երիտասարդին, ով հանդիպում է Հիսուսին, շփվում Նրա հետ, անգամ Նրանից գովասանքի խոսքերի արժանանում, բայց տրտմած հեռանում է:

Այդպես էլ բազում փարիսեցիներ հանդիպում և շփվում են Քրիստոսի հետ, բայց միայն մի քանիսն են նրանցից «վերստին ծնունդ» ունենում:

Միայն Հիսուսի հետ հանդիպումը ձեր կյանքի փոփոխության իրողությունը չէ: Այն երաշխիք չէ այն բանի, որ դուք փրկված եք:

Ինքնին ապաշխարությունը փոփոխություն չի բերի ձեր կյանք, եթե Քրիստոսին չեք հետևում:

«Ապաշխարություն» (մետանոէյն) բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «մտածելակերպի փոփոխություն», իսկ եբրայերենում այդ հասկացությունը արտահայտում է «շուվ» բառը՝ «դիմել» կամ «վերադառնալ», ինչը ենթադրում է՝ կանգ առնել քո ճանապարհից, շրջվել դեմքով դեպի Արարիչը և վերադառնալ Նրա մոտ:

Վերադառնալով սկզբին՝ բավարար չէ միայն հանդիպել Հիսուսին:

Եթե մարդը ցանկանում է լույսի մեջ մնալ՝ նա պետք է հետևի Լույսին:

«Արդ Հիսուսը դարձյալ խոսեց նրանց հետ և ասաց. Ես եմ աշխարհքի լույսը. ով որ իմ ետևից գա, նա խավարումը չի գնա, այլ կյանքի լույսը կընդունի» (Հովհաննես 8.12):

Նա այլևս չի կարող մնալ նույն տեղում կամ գնալ այնտեղ, ուր ինքն է ուզում:

Բանալին հետևելու մեջ է՝ հետևելու Նրան, Ով Ինքը Լույսն է. «Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, և ես ճանաչում եմ նրանց, և իմ ետևից գալիս են» (Հովհաննես 10.27):

Իվան Պոլեժաև