Հոլոքոստի հիշատակին նվիրված երթին կմասնակցեն հազարավոր քրիստոնյաներ

Հոլոքոստի հիշատակին նվիրված երթին կմասնակցեն հազարավոր քրիստոնյաներՄայիսի 13-ից-15-ը` Իսրայել պետության հիմնադրման 70-ամյակի տոնակատարության ժամանակ, քրիստոնյաները կանցկացնեն «Ժողովուրդների երթ» և համաժողով Երուսաղեմում. տեղեկացնում է gcshelp.org-ը:

Միջոցառմանը կայցելեն հազարավոր քրիստոնյաներ տարբեր ազգություններից:

Իսրայելի ժողովրդի հետ նրանք կանցնեն Քնեսեթից մինչև Սիոն սարը՝ պատվելու մարդկանց, ովքեր վերապրել են Հոլոքոստը, բացահայտ կերպով հայտնելու իրենց համերաշխությունը Իսրայելին և ասելու «ոչ» հակասեմականությանը:

Միջոցառմանն ընդառաջ կանցկացվի համաժողով՝ հայտնի քրիստոնյաների մասնակցությամբ:

Հոլոքոստի հիշատակին նվիրված երթին կմասնակցեն հազարավոր քրիստոնյաներՀամաժողովի խոսնակները կլինեն «Քրիստոսը բոլոր ժողովուրդների համար» միջազգային առաքելության նախագահ Դանիել Կոլանդան, «Iris Global» միսիոներական կազմակերպության համահիմնադիր Հայդի Բեյքերը, «Կյանքի երթ» շարժման նախաձեռնող Ջոբսթ Բիթները և այլք:

Միջոցառման ծրագրում ներառված է երկրպագություն և աղոթք, հանդիպում մարդկանց հետ, ովքեր վերապրել են Հոլոքոստը, «Ժողովուրդների երթ» և «Կյանքի փառատոն»՝ Սիոն լեռան ստորոտում: