Ես ստեղծել եմ քեզ, որ օգնես…

Ես ստեղծել եմ քեզ, որ օգնես Մի օր զբոսնում էի պուրակով, երբ նկատեցի մի փոքրիկ, կիսամերկ աղջկա, ով մուրացկանություն էր անում: Նա այնքան անպաշտպան էր, միայնակ, թախծոտ:

Ես այնքան էի ազդվել այդ տեսարանից, որ միանգամից բարկացած դիմեցի Աստծուն.

-Ինչո՞ւ ես նման բան թույլ տալիս: Ինչո՞ւ ոչինչ չես ձեռնարկում, որպեսզի օգնես նրան և նրա նման շատերին:

Այդ պահին Աստված ոչինչ չպատասխանեց:

Արդեն ուշ երեկո էր, երբ որոշեցի պառկել քնելու: Երբ արդեն  տաքուկ անկողնուս մեջ էի, հանկարծ լսվեց Աստծո ձայնը:

«Գիտե՞ս, ես արդեն վաղուց ինչ-որ բան ձեռնարկել եմ: Ես ստեղծել եմ քեզ, որ օգնես այդ աղջկան և նրա նման շատերին: Բայց դու նախընտրում ես մեղադրել անմեղին և տաքուկ քուն մտնել քո անկողնում»:

Ըստ elims.org կայքի