Թռչնի թաքստոցը

pritcha-suxoe-derevoԱնսահման թվացող անապատում ապրող թռչունն ամեն օր  կիզիչ արևից պաշտպանվելու համար թաքնվում էր չորացած ծառի ստվերում:

Բայց մեկ օր անապատում մեծ հողմ բարձրացավ և չորացած ծառը գետնին տապալեց:

Թռչունը շատ տխրեց, որովհետև այն անապատի միակ ծառն էր:

Երբ թռչունը հասկացավ, որ պետք է կա՛մ փնտրի նոր ծառ, կա՛մ մահանա, հազարավոր կիլոմետրեր թռավ և հայտնվեց մի կանաչաշատ պարտեզում:

Եթե չոր ծառը չտապալվեր, թռչունը երբեք որոշում չէր կայացնի գտնել նոր ապաստան և այդպես էլ երբեք չէր հայտնվի կանաչ թփուտներում:

Անհայտ հեղինակ