Մեռյալ ծովի ձեռագրերը և 5 միջոց՝ «վերծանելու» Աստծո ձայնը

Հնագետները վերծանել են Մեռյալ ծովի մինչ այդ դեռ չվերծանված երկու ձեռագրերից մեկը (մագաղաթներ, որ հայտնաբերվել են՝ սկսած 1947թ-ից՝ Կումրանի քարանձավներում, ինչպես նաև Հուդայի անապատի մի շարք այլ քարանձավներում)՝ բացահայտելով 364-օրյա ունիկալ օրացույց:

Մեռյալ ծովի ձեռագրերը կոչվել են 20-րդ դարի մեծագույն հնագիտական հայտնաբերումը. դրանք իրենց մեջ ներառում են Հին Կտակարանի գրեթե բոլոր գրքերի հատվածները, բացառությամբ Եսթերի գրքի, ինչպես նաև այլ կրոնական ստեղծագործություններ, որոնք վերաբերում են Երկրորդ Տաճարի ժամանակներին (մ.թ.ա. 530թ – մ.թ. 70թ):

Մի ձեռագիր թարգմանելու համար ուսումնասիրողները հավաքագրել են ավելի քան 60 փոքրիկ հատվածներ, որոնցից յուրաքանչյուրի թարգմանությունը տևում է ավելի քան մեկ տարի:

Չնայած ես համոզված եմ, որ իմ համբերությունը չէր բավականացնի՝ զբաղվելու նման երկարատև ու մանրամասն գործով, բայց ես շատ հետաքրքրված եմ գաղտնիքների վերծանմամբ:

Գուցե հենց այդ պատճառով եմ ես ցանկանում, որ ինձ ավելի հեշտ լինի ճանաչել Աստծո ձայնը: Երբեմն ես համոզված չեմ՝ Աստծո ձա՞յնն եմ լսում, թե՞ իմ սեփականը:

Երբեմն Աստծո ձայնը լսելը կարող է նույնքան դժվար լինել, որքան հնագույն ձեռագրի մի բառ վերծանելը:

Եվ մենք կարող ենք շփոթել Աստծո ձայնը մեր մտքի ձայնի  հետ, երբեմն էլ այլ մարդու ձայնի:

Ահա թե ինչու Հովհաննես առաքյալը զգուշացնում է.

«Սիրելիներ, ամեն հոգու մի հավատացեք, այլ փորձեցեք հոգիները, թե արդյոք Աստվածանի՞ց են, որովհետև շատ սուտ մարգարեներ են դուրս եկել աշխարհ» (Ա Հովհաննես 4.1):

Լավագույն գործիքները՝ Աստծո ձայնը զանազանելու, ես հայտնաբերել եմ Ռիկ Ուորենի հոդվածներից մեկում: Նա առաջարկում է ստուգել այն, ինչ դուք կարծում եք, թե Աստված է ձեզ ասում, այս միջոցներով:

1. Արդյոք դա համապատասխանո՞ւմ է Աստվածաշնչին. Աստված չի ասի մի բան, որը հակառակ է Իր Խոսքին. (Ղուկաս 33, Առակաց 12.19, Գաղատացիս 1.8):

2. Արդյոք դա հաստատո՞ւմ է եկեղեցական իմ ընտանիքը: Եթե մենք շարունակ քննում ենք այն, ինչ առել ենք աղոթքի մեջ, չհասկանալով, թե դա ումից է, ապա հոգևորապես հասուն մարդիկ կարող են օգնել մեզ (Եփեսացիս 10, Առակաց 11.9):

3. Դա ի՞նձ է վերաբերում, թե՞ ոչ: Մենք պետք է լսենք Աստծո ուղերձը՝ ուղղված մեզ, ոչ թե այլ մարդու (Հովհաննես 22, Հռոմեացիս 14.4):

4. Այդ խոսքը շինությո՞ւն է բերում, թե՞ հանդիմանելով կոտրում: Սուրբ Հոգին կորոշի հստակ վարքը, որը մեզ անհրաժեշտ է փոխել մեր մեջ: Ի տարբերություն դրա, սատանան կհարձակվի մեզ վրա՝ մեր անօգուտ լինելու մասին տեղեկատվությունը մեզ հաղորդելով՝ բերելով անելանելի դատապարտություն (Հռոմեացիս 1, Հայտնություն 3.19, 12.10):

5. Արդյոք ես խաղաղություն վերապրո՞ւմ եմ այդ խոսքից. Աստծո ձայնին հնազանդվելը խաղաղություն է բերում մեր կյանք, ոչ թե խառնաշփոթ (Ա Կորնթացիս 33, Փիլիպպեցիս 4.6-7):

Եկեք մեր ամենօրյա կյանքում ջանք անենք՝ ճանաչելու Աստծո ձայնը:

Մենք կարող ենք սկսել այսօր՝ բացելով Աստծո Խոսքը, որտեղ մեզ սպասվում են իսկական գանձեր:

Լորա Լեյսի Ջոնսոն