Հոգևոր թարմություն, ծանոթություն, հայերին բնորոշ ջերմեռանդությամբ պաշտամունք Եվրոպայում

Հոգևոր թարմություն, ծանոթություն, հայերին բնորոշ ջերմեռանդությամբ պաշտամունք Եվրոպայում. Անդրադարձ համաեվրոպական երիտասարդական ճամբարինԻնչպես արդեն նշել ենք՝ մարտի 2-4-ը Բրյուսելում տեղի ունեցավ հայկական ավետարանական-բողոքական եկեղեցիների համաեվրոպական երիտասարդական ճամբար:

Դա իր բնույթով բացառիկ միջոցառում էր, որովհետև դեռ ոչ մի անգամ Եվրոպական հայկական բողոքական ավետարանական եկեղեցիներում այս տեսակ, այս մասշտաբի ճամբար չէր անցկացվել:

Այդ առիթով CrossNews.am-ը զրուցել է ճամբարի կազմակերպիչներից Էդգար Վահանյանի հետ, ով սիրով կիսվեց ճամբարից ունեցած սպասումների և արդյունքների մասին:

– Ո՞րն էր նպատակը նման ճամբար կազմակերպելու, և արդյոք դժվար չէ՞ր մի հարկի տակ համախմբելը տարբեր երկրների քրիստոնյա հայ երիտասարդների:

– Հավաքվում էինք ամեն տարի մեկ օր ծառայողներով, որպեսզի հասնեինք սրան. քննարկումներ էինք անցկացնում, ճանապարհ որոնում՝ համախմբելու Եվրոպայի բողոքական եկեղեցիների հայ երիտասարդներին. հենց սա էլ հիմնական նպատակն էր: Իրականում ճամբարը կյանքի կոչվեց շնորհիվ հովիվների հետ համագործակցության և եկեղեցիների միջև միաբանության:

Հոգևոր թարմություն, ծանոթություն, հայերին բնորոշ ջերմեռանդությամբ պաշտամունք Եվրոպայում. Անդրադարձ համաեվրոպական երիտասարդական ճամբարինԱմեն մեկը ճամբար էր եկել եվրոպական տարբեր մշակույթներից: Ամեն երկիր իր ընկալումն ու աշխարհայացքը ունի: Իսպանիայի ու Հոլանդիայի եկեղեցիների միջև շատ տարբերություններ կան: Եվ ամեն մեկը իր եկեղեցական սովորույթներն էր բերել նաև, դրանք համադրվեցին, և ստացանք ոսկե միջինը: Արդյունքում, երիտասարդները շատ բան վերցրած հետ գնացին:

Մենք հավատում ենք, որ պարզապես չենք գալիս այստեղ միայն ծանոթանալու և լավ ժամանակ անցկացնելու համար: Նպատակն ավելի մեծ է. մենք ապագա եկեղեցին ենք, Քրիստոսի ավետարանիչները, Նրա ժողովրդի ծառայողները: Այնպես որ, մեզ անհրաժեշտ է մեծ փորձառություն, օրինակներ, անհրաժեշտ է ծանոթանալ միմյանց հետ՝ մեր ծառայությունը արդյունավետ դարձնելու համար:

Հոգևոր թարմություն, ծանոթություն, հայերին բնորոշ ջերմեռանդությամբ պաշտամունք Եվրոպայում. Անդրադարձ համաեվրոպական երիտասարդական ճամբարինԻ՞նչ սպասումներ ունեիք ճամբարից, և ինչպիսի՞ ազդեցություն այն ունեցավ մասնակիցների վրա:

– Երիտասարդական ճամբարի ազդեցությունը շատ մեծ է: Այս մասին են վկայում թե՛ մասնակիցները, թե՛ ծնողները, թե՛ հովիվները: Նախ երիտասարդները թարմացած են հետ գնում՝ բացասական լիցքերից ազատված և լցված դրական լիցքերով:

Եթե փորձեմ ամփոփել ճամբարի ազդեցությունը մի քանի բառով, ապա այն կայանում է հոգևոր թարմություն փոխանցելու, Աստծո Խոսքի մեջ մի նոր խորություն վերապելու, մեր մեթոդների, մեր եկեղեցական կարգի հետ ծանոթանալու մեջ:

Ինչ սպասում որ ունեինք, այն ավելի քան իրականացավ, և Աստված միշտ հավատարիմ է. տալիս է ավելին, քան խնդրում ենք: Մենք խնդրում էինք, որ բազում երիատասարդների սրտում վառվեր գալն ու ճամբարին մասնակցելը: Մենք խնդրում էինք, որ Աստված հատուկ խոսք տար մեր հովիվներին, և մենք տեսանք, որ ավելի քան զորավոր էր ամեն ծառայությունը:

Հոգևոր թարմություն, ծանոթություն, հայերին բնորոշ ջերմեռանդությամբ պաշտամունք Եվրոպայում. Անդրադարձ համաեվրոպական երիտասարդական ճամբարինՄեր մյուս սպասումներից էր նաև, որ երիտասարդները կարողանային ընկերանալ, և կարծում էինք, թե դա լինելու է վերջին օրը, բայց հենց առաջին օրից դա եղավ. ջերմ հաղորդակցություն էր սկսվել: Եվ մենք ևս մեկ անգամ հաստատվեցինք այն ճշարտության մեջ, որ վերստին ծնված մարդկանց միջև շփման մեջ մեկս մյուսից Քրիստոսի համն ենք առնում:

Արդյոք շարունակակա՞ն է լինելու նախաձեռնությունը:

– Հույս ունենք, որ այս համագործակցությունը ընթացք կունենա: Իսկ դա կատարվում է ծանոթության, միմյանց տաղանդներն ու պարգևները բացահայտելու ճանապարհով, որպեսզի ավետարանական եկեղեցին՝ Քրիստոսի հայալեզու եկեղեցին, լինի առողջ և կայացած:

Ցանկանում ենք, որ Եվրոպայում բոլոր քրիստոնյա վեստին ծնված հայերով տարին մեկ անգամ հավաքվենք մեկ վայրում՝ հայերին բնորոշ ջերմեռանդությամբ պաշտամունք բարձրացնենք, միասին կիսենք մեր փորձառությունը, միասին խորհենք մեր անելիքների մասին՝ թե՛ ազգանվեր գործերի մասին, թե՛ Քրիստոսի Ավետարանի համար մեր ծառայության մասին, որպեսզի կարող լինենք միասին աշխատել:

Հոգևոր թարմություն, ծանոթություն, հայերին բնորոշ ջերմեռանդությամբ պաշտամունք Եվրոպայում. Անդրադարձ համաեվրոպական երիտասարդական ճամբարինԻնչպիսի՞ նշանակություն ունի երիտասարդը եկեղեցու համար:

– Աստվածաշունչը ուժեղ, կայացած, նվիրված երիտասարդներին նմանեցնում է նետերի՝ զորավոր մարդու ձեռքում, և նշում՝ երանի նրանց, ովքեր իրենց կապարճը կլցնեն այդ նետերով: Եվ երանի այն եկեղեցիներին, որոնք հատուկ ուշադրություն կդարձնեն երիտասարդներին, կմտածեն նրանց զորացնելու մասին, որովհետև երիտասարդներն են, որ հեռու են գնալու, դեպի այն նշանակետը, որն Աստված սահմանել է եկեղեցիների համար:

Զրուցեց Արմեն Նիազյանը