1298թ-ի այս օրը մահացել է Ժան-Պյեռ Օլիվին

1298թ-ի այս օրը մահացել է Ժան-Պյեռ ՕլիվինԺան-Պյեռ Օլիվին 13-րդ դարի մտածող էր: Նրա գաղափարների շուրջ տարաձայնությունները շատ էին: Օլիվիի գործերը երկու անգամ այրում են, քանի որ այդտեղ շատերի համար ոչ այնքան հաճելի խնդիրներ էին առաջ քաշված:

Ֆրանցիսկ Ասիզացու մահվանից հետո նրա շատ հետնորդներ ցանկանում են փոքր-ինչ լիցքաթափվել չափազանց խիստ չքավորության կանոններից: Նիկողայոս 3-րդ Պապն Օլիվիի կարծիքն է հարցնում այս առնչությամբ: Այդ ժամանակ նա 12 տարեկան էր, ուստի բուռն կերպով է արձագանքում և անցնում «խիստ չքավորության» կողմը: Նրան են հետևում մի քանիսը, սակայն այսկերպ նա ավելի շատ թշնամիներ է ձեռք բերում: Փարիզի համալսարանի շրջանավարտները սկսում են սխալականության կասկածի տակ առնել նրա առաջարկները: Այնուհետ հեղինակի գործերն առգրավվում են, իսկ դրանից հետո նա դառնում է կուսակրոնների յուրաքանչյուր հանդիպումների և քննարկումների գլխավոր թեման: Ի վերջո 39 տարեկան հասակում Օլիվիին ազատում են հերետիկոսության մեղադրանքներից և թույլտվություն տալիս ուսուցանելու Ֆլորենցիայի մենաստանում: Ավելի ուշ նա դասավանդում է Մոնպելյեում:

Ժան Օլիվին գտնվում էր սքոլաստիկ ավանդույթների ներքո, և բոլոր հարցերը, որ նա բարձրացնում էր, գիտությանն ուղղված շարժման մասն էին կազմում: Երբ Փիթեր Լոմբարդը հրապարակում է իր հայտնի «Առաջարկների շարք կամ քրիստոնեության հիմնական վարդապետության կրճատ քաղվածքներ»-ը, որը միջնադարում մեծ հռչակ է ձեռք բերում և դառնում դասագիրք, բազմաթիվ հեղինակներ իրենց մեկնաբանությունն են գրում աշխատության հետ կապված: Նրանց թվում էր նաև Օլիվիին: Նա լայնորեն քննարկում է այն հարցը, թե ինչպես և ինչ մենք գիտենք, նաև ձևերի ու մարմինների, պատճառների ու արդյունքների, շարժումների հետ կապված մի շարք խնդիրներ:

Մեծ մտածողը մահանում է 1298թ-ի այս օրը՝ մարտի 14-ին: Թեև մահանալիս նա հաստատում էր իր հավատն առ եկեղեցու բոլոր ուսմունքները, սակայն դա չի փոփոխում նրա վիճահարույց կարգավիճակը:

1318թ-ին զայրացած վանականները ոչնչացնում են նրա գերեզմանը: Ֆրանցիսկյանները դատապարտում են նրա առաջադրած դրույթներից 60-ը: Ավելի ուշ շատ կաթոլիկներ հայտարարում են, որ Ժան Օլիվիի գրվածքները մեծամասամբ հերետիկոսական են:

Աղբյուր՝ christianity.com