«Տնից հեռու. Դեղին շան արկածները» (ֆիլմ)

«Տնից հեռու. Դեղին շան արկածները» (ֆիլմ)12-ամյա Անգաս ՄաքԿորմիկը մի մոլորված շուն է գտնում և տանելով տուն՝ նրան անվանում է «Դեղին»:

Մի քանի օր անց տղան իր նոր ընկերոջ և հոր հետ միասին նավակով մեկնում է ծովային ճանապարհորդության:

Սակայն ճանապարհորդության ընթացքում մեծ փոթորիկ է բարձրանում, և արդյունքում՝ տղան և շունը հայտնվում են մի անհայտ կղզում:

Մնալով միայնակ՝ նրանք փորձում են միմյանց աջակցելով փրկության ինչ-որ ճանապարհ գտնել:

Ռեժիսոր՝ Ֆիլլիպ Բորսոս:

Դերերում՝ Միմի Րոջերս, Բրյուս Դևիսոն, Ջեսսի Բրեդֆորդ, Թոմ Բաուեր, Ջոել Պալմեր: