Տերը քեզ հետ է՝ քո փոթորիկների մեջ

Տերը քեզ հետ է՝ քո փոթորիկների մեջ

Տերը քեզ հետ է՝ քո փոթորիկների մեջ։ Գուցե հիմա չես հասկանում դրանց անհրաժեշտության իմաստը քո կյանքում, բայց շարունակիր վստահել Քո Երկնավոր Հորը։

Նա միայն բարի է ուզում քեզ համար։ Մի՛ ըմբոստացիր և մի՛ հիմնվիր քո իմաստության վրա, այլ սովորիր վայելել հայրական հոգատարությունը, ապահովությունը, սերը և առատությունը։

Նա է Քո հենարանը, ամրոցը և հիմքը։ Փառք տուր և երգիր. դու այսօր հնարավորություն ունես ճաշակելու Տիրոջը։ Երկնային առատ օրհնությունները քեզ ու ընտանիքիդ:

Անահիտ Ղազարյան