Ստից խուսափելը բարելավում է առողջությունը

Ստից խուսափելը բարելավում է առողջությունըՆոր հետազոտությունը պարզել է, որ ազնվությունը կարող է կտրուկ բարելավել ֆիզիկական և մտավոր առողջությունը: Այս մասին հաղորդում է USA Today-ը:

10 շաբաթ շարունակ 18-71 տարեկան 110 անհատներ ստի դետեկտորով թեստ են անցել, օրինաչափություններ անցկացրել առողջության և հարաբերությունների միջև՝ ըստ փոքր և մեծ ստերի քանակի: Հետազոտությունն անցկացրել է Ինդիանայի Notre Dame համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Անիտա Քելլին՝ գործընկերների աջակցությամբ:

«Երբ մասնակիցները ծանրացրել են ստերի նժարը, նրանց առողջության նժարն իջել է, և հակառակը, երբ ստերի նժարը թեթևացրել են, վեր է բարձրացել առողջության նժարը»,-ասել է Քելլին Հոգեբանների ասոցացիայի ամենամյա հանդիպման ժամանակ: Այն շաբաթը, որի ընթացքում ստերի քանակն արդեն նվազեցվել է մինչև 1-ը, մասնակիցները դրական են գնահատել իրենց ֆիզիկական և մտավոր առողջությունը: Հետազոտողները կոչ են անում զերծ մնալ ստախոսությունից:

Առողջական վիճակի վրա ստի ազդեցությունը պայմանավորված է ստի հետևանքով առաջացող սթրեսային իրավիճակով:

Աղբյուր՝ 1in.am