Մատուցողուհին համբերում էր կոպիտ հաճախորդին, բայց այդ քայլը անպատասխան չի մնում…

Վերաբերվեք ուրիշներին այնպես, ինչպես ցանկանում եք, որ վերաբերվեն ձեզ: Աստվածաշնչյան այս պատվերը մենք լսել ենք անթիվ անգամներ և չպետք է երբեք մոռանանք:

Մելինա Սալազար անունով մատուցողուհու պատմությունը ցույց է տալիս մարդկանց հանդեպ բարության դրսևորման ճշմարիտ արժեքը, անկախ նրանից, թե ինչպես են նրանք վերաբերվում ձեզ:

Եթե փորձենք նկարագրել Ուոլթեր Սվորդ անվամբ հաճախորդին մեկ բառով, ապա անգամ «կռվարար» ասվածը մեղմ կլինի: Պատերազմի վետերանը պարբերաբար այցելում էր Բրաունսվիլի այս ռեստորանը, որում աշխատում է Մելինան՝ մշտապես դժգոհելով ամեն ինչից, կառչելով մանրուքներից և վիճելով մատուցողների հետ:

Նա այնքան կոպիտ էր խոսում նրանց հետ, որ մեծամասնությունը հրաժարվում էր նրան սպասարկել:

Եվ Մելինան միակն էր, ով վերաբերվում էր բոլոր այցելուներին հավասարապես՝ ընկերական ժպիտով և նրանց ճաշի ընդմիջումը գերագույնս հաճելի դարձնելով:

Տարիներ շարունակ օրեցօր Մելինան վերաբերվում էր 89-ամյա տղամարդուն նույնքան սիրալիր ձևով, ինչպես այլ այցելուների հետ: Նա ջանում էր ամեն կերպ ծառայել ծերունուն, անկեղծ ժպիտով տաք ուտեստներ էր մատուցում, ինչպես որ վերջինս խնդրում էր:

Քիչ-քիչ նրանք սովորում են իրար: Մելինան հոգ էր տանում իր մշտական այցելուի մասին, իսկ Ուոլթերը գիտեր, որ սրճարան գալով՝ անփոփոխ ժպիտով իրեն է սպասում մատուցողուհին:

Բայց մեկ օր ծերունին այդպես էլ չի հայտնվում, իսկ նրա հավատարիմ մատուցողուհին սկսում է անհանգստանալ: Օրեր անց նա իմանում է, որ Ուոլթերը մահացել է:

Եվ ի զարմանս Մելինայի՝ մի քանի օր անց ռեստորանում հայտնվում է փաստաբանը, ով փնտրում էր իրեն: Նրանք զրուցում են, և զրույցը վերածվում է Ուոլթերի մասին լուրջ խոսակցության: Փաստաբանը պատմում է Մելինային, որ ծերունին հաճախ էր խոսում իր սիրելի մատուցողուհու մասին, թե որքան նա բարեհամբույր է և ընկերասեր, ու որ հենց այդ ռեստորանն էր հաճախում նրա պատճառով:

Բայց այն, ինչ փաստաբանը հետո է հայտնում աղջկան, անսպասելի մի լուր էր նրա համար:

Համաձայն կտակի՝ Ուոլթերը իր ժառանգության մի մասը թողել էր Մելինային՝ 50 000 դոլար և մեքենա: Մելինան չէր կարողանում հավատալ դրան, այնքան հուզիչ էր այդ լուրն իր համար:

Այս պատմությունը ապացույցն է այն բանի, որ բարի գործերը անպատասխան չեն մնում և պատասխանվում են անգամ ամենաանսպասելի կերպով:

Ես հույս ունեմ, որ այս հիասքանչ կինը կոգևորի ձեզ՝ նայելու մարդկային տկարություններից այն կողմ և մարդկանց վերաբերվելու ջերմությամբ ու հարգանքով՝ անկախ ամեն ինչից:

Աղբյուր՝ mir-pozitiva.com