Մարտի 16-ին՝ երկրպագության մեծ երեկո ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում

Մարտի 16-ին՝ երկրպագության մեծ երեկո ԱՄՆ-ի Գլենդել քաղաքումԻնչպես հաղորդում է Ժիլբերտ Հովսեփյանի ֆեյսբուքյան էջը, մարտի 16-ին՝ 19:30-ին, ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում կկայանա հայկական համերգային փառաբանության և երկրպագության երեկո՝ մասնակցությամբ Ժիլբերտ Հովսեփյանի, Սալբի Քելեշյանի, Հարութ Խաչատրյանի և Արտակ Մկրտչյանի:

CrossNews.am-ի հետ զրույցում սիրված երգչուհի Սալբի Քելեշյանը, խոսելով առաջիկա համերգի մասին, նշեց, որ համերգի գաղափարը պատկանում է Ժիլբերտ Հովսեփյանին, և լիահույս են՝ տեսնելու Աստծուն սիրողների մեծ բանակ այդ երեկո:

Հասցեն՝ S. Louise St. Glendale: Մուտքն ազատ է: