Կրետը, ճանճը և մեղուն

pritcha-muxa-i-pchelaՄի օր կրետը հարցրեց ճանճին:

– Լսի՛ր, այստեղ ծաղկաշատ բուրաստաններ չկա՞ն:

– Իհարկե չկան, այստեղ ամենուրեք գարշահոտ աղբանոցներ են: Ես քեզ մանրամասն կբացատրեմ, թե ոնց գնաս, որ հայտնվես այդտեղ,- պատասխանեց ճանճը:

Կրետը լսեց ճանճին և ճանապարհ ընկավ: Երկար փնտրտուքներից հետո նա հուսալքվեց, որովհետև չէր կարողանում գտնել աղբանոցները: Բայց հանկարծ նա նկատեց, որ այդ տարածքով անցնում է գեղեցկուհի մեղուն և որոշեց օգնություն խնդրել:

– Գեղեցկուհի՛ մեղու, խնդրում եմ օգնիր ինձ գտնել այս տարածքում գտնվող աղբանոցների ճանապարհը:

– Աղբանո՞ց, այստեղ աղբանոցներ չկան: Ես տարիներ շարունակ այստեղ եմ ապրում, բայց ոչ մի աղբանոց չեմ հանդիպել: Այստեղ միայն ծաղկաշատ բուրաստաններ են, որտեղից կարելի է անսպառ նեկտար քաղել:

Անհայտ հեղինակ

Հ.Գ. Ընկերներ կամ խորհրդատուներ ընտրելիս մի պահ մտածեք: Շատ կարևոր է, որ դուք չսխալվեք: Ընկեր ընտրեք նրան, ով կուղղորդի ձեզ դեպի բուրաստանները: