Հայտնի մանկավարժի խորհուրդները երեխաների դաստիարակության մասին

Հայտնի մանկավարժի խորհուրդները երեխաների դաստիարակության մասին

Այս տարի լրանում է հայտնի մանկավարժ, Ռուսաստանում գիտական մանկավարժության հիմնադիր Կոնստանտին Ուշինսկու 195-ամյակը: Նրա գաղափարները և մտքերը երեխաների դաստիարակության մասին եղել և մնում են ակտուալ այսօր էլ՝ ավելի քան մեկ դար անց: Ներկայացնում ենք ձեզ դրանցից մի քանիսը.

  1. Եթե դուք սկսում եք երեխային սովորեցնել ավելի վաղ, քան նա հասունացել է կրթության համար, կամ սովորեցնել մի առարկա, որի բովանդակությունը նրա տարիքին համեմատ չէ, ապա անխուսափելիորեն կբախվեք այնպիսի խոչընդոտների, որոնք կարող է միայն ժամանակը հաղթահարել: Եվ որքան ավելի համառ պայքարեք տարիքային այդ արգելքների հետ, այնքան ավելի կվնասեք ձեր երեխային:
  2. Դաստիարակը պաշտոնյա չէ, իսկ եթե պաշտոնյա է, ապա դաստիարակ չէ:
  3. Սիրո միջոցով կարելի է այնպես երեխային դաստիարակել, որպեսզի նա սովորի անպայմանականորեն հնազանդվել առանց պատիժների և պարգևատրումների:
  4. Սովորողի մտքի ինքնուրույնությունը միակ ամուր հիմքն է յուրաքանչյուր պտղաբեր ուսումնառության համար:
  5. Ուսուցիչը պետք է ունենա սովորականից ավելի շատ բարոյական էներգիա, որպեսզի չքնի ուսուցչական միատեսակ կյանքի թմրեցնող կարկաչյունի տակ:
  6. Ընթերցանությունը դեռևս ոչինչ չի նշանակում: Ինչ կարդալ և ինչպես հասկանալ կարդացածը. ահա թե որն է ամենակարևոր գործը:
  7. Ֆիզիկական պատժի վախը չար սիրտը բարի չի դարձնի, իսկ չարության հետ վախի միախառնումը մարդու մեջ ամենազազրելի երևույթն է:
  8. Երբեք երեխային մի խոստացեք այն, ինչն անելը հնարավոր չէ, և երբեք մի՛ խաբեք նրան:
  9. Ժամանակակից ուսուցչության մեջ գլխավորը մարդու հոգևոր էության դաստիարակումն է:
  10. Դաստիարակության խնդիրը հոգևոր կյանքի հանդեպ հետաքրքրություն առաջացնելն է. եթե ձեր աշակերտը շատ բան գիտի, բայց ունի դատարկ հետաքրքրություններ, եթե նա իրեն լավ է պահում, բայց նրա մեջ չի արթնացել հետաքրքրություն բարոյականի և գեղեցիկի նկատմամբ, դուք չեք հասել դաստիարակության մեջ ձեր նպատակին:
  11. Երեխաներն ատում են ուսուցիչներին, որոնցից երբեք չեն լսում բարի խոսք կամ ընդունումն այն բանի, թե այս կամ այն բանը լավ է արված: Դա սպանում է կատարելության ձգտումը:
  12. Սովորեցնելով երեխաներին՝ լսել բարոյականության մասին վեհ խոսքեր, որոնց բուն իմաստն ու էությունը անհասկանալի է նրանց և չզգացված նրանց կողմից, դուք պատրաստում եք երեսպաշտների: